Բաժիններ
Find

“Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն” կրթական հիմնադրամ

“Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն” (“ՀՈւՄԿ”) կրթական հիմնադրամը հիմնվել է 1998 թվականին Երևանում, Եվրամիության “Tacis” ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը:

 

“Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնում” գործում են հետևյալ դաընթացները`

Մագիստրատուրա  “Հաշվապահական հաշվառում և աուդիտմասնագիտությամբ

 

Պետական հավատարմագրում ունեցող մագիստրոսական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները: Առկա ուսուցմամբ մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: Շրջանավարտների ավելի քան 90 տոկոսն ապահովված են աշխատանքով: “ՀՈՒՄԿ”-ի շրջանավարտների հիմնական մասն աշխատում են հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններում, աուդիտորական ֆիրմաներում, վարում են մեծ և միջին չափսի կազմակերպությունների հաշվապահություն:

 

Գործող հաշվապահների վերապատրաստում


Դասընթացի տևողությունը 2,5 ամիս է: Դասընթացի ծրագիրը մշակված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննության ծրագրին համապատասխան: Սա լավագույն հնարավորությունն է Ձեր կազմակերպության ֆինանսա – հաշվային ոլորտի աշխատողներին հնարավորություն տալ ոչ միայն ստանալու համապատասխան որակավորումը, այլև միշտ լինել տեղեկացված մասնագիտական փոփոխություների վերաբերյալ:

 

Սկսնակ հաշվապահների պատրաստում

 

Եթե Ձեր աշխատակիցները փնտրում են կարճաժամկետ վերապատրաստման ծրագիր էլ ավելի մոտ կանգնելու ֆինանսական աշխարհին, ապա սա հենց նրանց համար է: Դասընթացի տևողությունը 3 ամիս է: Գործում են առավոտյան, ցերեկային և երեկոյան խմբեր: Կարող են կազմակերպվել նաև անհատական պարապմունքներ:

 

 

Համակարգչային հմտություններ

 

Այստեղ ներկայացվում են բոլոր կիրառական համակարգչային դասընթացները, ինչպես նաև համակարգչային հաշվապահական ծրագրերը, ինչպիսիք են ՀԾ հաշվապահ, 1 C:

 

Ընդահանուր տեղեկատվություն 

 

Բոլոր դասընթացների մասնակիցներին տրվում են անհրաժեշտ ուսումնական նյութերն ու ձեռնարկները: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան և երեկոյան ժամերին: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր:

 

Եթե Ձեր կազմակերպությանն անհրաժեշտ են յուրահատուկ դասընթացներ, որոնք Դուք առաջին հայացքից չեք գտնում մեր տեղեկատվական բուկլետներում, ապա  մեր մասնագետները, ուսումնասիրելով Ձեր կազմակերպության առանձնահատուկ կրթական կարիքները, կմշակեն և կառաջարկեն  Ձեր պահանջներին համապատասխան դասընթացներ: Անհրաժեշտության դեպքում դասընթացները կարող են կազմակերպվել նաև Ձեր գրասենյակում: 


Հուսով ենք, որ “Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի’’ կողմից իրականացվող կրթական ծրագրերը կնպաստեն Ձեր կազմակերպության առաջխաղացմանը շուկայում` ապահովելով էլ ավելի պատրաստված և մասնագիտական հմտություններով և կարողություններվ օժտված աշխատակիցներ: 

Տեսակ

կրթական հիմնադրամ

Ծառայություններ

●Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ մագիստրատուրա

●Աուդիտորների որակավորման բարձրացման դասընթացներ

●Հաշվապահների որակավորման բարձրացման դասընթացներ

●Սկսնակ հաշվապահների պատրաստման դասընթացներ

●Համակարգչային դասընթացներ

●Հաշվապահական հաշվառման ծրագրերի ուսուցում

●Լեզուների ուսուցում`  անգլերեն, գործարար անգլերեն (բիզնես-անգլերեն)

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 57 59 40

(+374-10) 57 52 38

(+374-55) 57 59 40

Հասցե`

ՀՀ, Երևան, Չարենցի 1, 9-րդ հարկ

Կայք`

Էլ.հասցե`

info@iatc.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-ուրբաթ, 10:00-19:00 Շաբաթ 10:00-16:00