Բաժիններ
Find

“Ալադդին” ժամանցի կենտրոն

Ալադդին մանկական  սրճարանն իր հեքիաթային դռներն է բացել 2011 թվականից: Երկու սրահներից բաղկացած այս զվարճանքների կենտրոնը նախատեսված է ինչպես մանուկների, այնպես էլ ընտանեկան ժամանցի, ծննդյան արարողությունների, մկրտության և ատամհատիկի տոնակատարությունների համար: Ձեր գեղեցիկ օրվան առավել վառ տրամադրություն կարող են հաղորդել փոքրիկների կողմից սիրված մուլտհերոսներն ու ծաղրածուները:

 

Այցելելով “Ալադդին” երեխաները կարող են օգտվել հեքիաթային ատրակցիոններից, մասնակցել զանազան ուրախ միջոցառումների, հետաքրքիր շոու ծրագրերի և զվարճալի խաղերի:

 

Հեքիաթային այս աշխարհում ստեղծված են բոլոր պայմանները ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակ այցելուների ժամանցի լիարժեք կազմակերպման համար. զանազան ատրակցիոններ, 7D տեսասրահ, լաբիրինթոս և տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված խաղասենյակներ, առանձնասրահներ, 250 տեղանոց բարձրակարգ սրճարան, բար, որտեղ մատուցվում են բազմազան համեղ ուտեստներ և ըմպելիքներ:

 

Ալադդին մանկական  զվարճանքների կենտրոնում Ձեզ են սպասում վերջին սերնդի շուրջ 30 տեսակի ատրակցիոն խաղեր, որոնք առանձնացված են տարբեր գոտիներում` ըստ տարիքային խմբերի: Այստեղ երեխաները մշտապես գտնվում են արհեստավարժ դայակների ուշադրության կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս ծնողներին պարզապես վայելել հանգիստը և մոռանալ առօրյա հոգսերի մասին:

 

“Ալադդին” կենտրոնում պարբերաբար անց են կացվում հետաքրքիր վիկտորինաներ, մրցույթներ, ինչպես նաև խաղարկություններ, որոնց ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում շահելու արժեքավոր նվերներ և մրցանակներ:

Տեսակ

Ժամանցի կենտրոն

Ընթացիկ զեղչ

Մշտական հաճախորդների համար գործում է 5-20% զեղչ:

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին "Ալադդին" մանկական սրճարանը առաջարկում է 5% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-10) 62 80 88

Բջջ.`

(+374-77) 19 88 88

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Ավան, Իսահակյան 10

Կայք`

Էլ.հասցե`

aladdin-avan@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-22:30