Բաժիններ
Find

“Ալիչե” հարսանյաց սրահ

Ալիչե” հարսանյաց սրահը առաջարկում է ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական հայտնի ապրանքանիշերի հարսանյաց զգեստներ և աքսեսուարներ՝ կոշիկներ, պայուսակներ և զարդեր:

 

Այստեղ կարելի է վարձակալել կամ գնել “Pronovias”, “La Sposa”, “Maggie Sottero”, “Mori Lee”, “Allure”. “Alfred Angelo”, “David’s Bridal”, “Alyce”, “Casablanca”, “Christina Wu” և այլ բրենդային հարսանյաց զգեստներ: Սրահի ապրանքանմուշները պարբերաբար փոփոխվում են: Ավելին, ցուցադրված նմուշներից զատ ցանկացած ընտրված զգեստի պատվերն իրականացվում է սեղմ ժամկետներում` 20-35 օրվա ընթացքում:

 

“Ալիչե” հարսանյաց սրահում կատարվում է բնական և արհեստական ծաղիկներով նվերների փաթեթավորում, հարսանեկան և տոնական զամբյուղների ձևավորում, ինչպես նաև հարսանյաց սրահի, մեքենայի, տան և եկեղեցու տարածքի անհատական դիզայն և զարդարում: Այստեղ մատուցվում են նաև ֆոտո և վիդեո նկարահանման ծառայություններ:

 

Սրահում ներկայացված են նաև կնունքի, նշանադրության, մանկական տարատեսակ առիթների, ամանորյա և սուրբ ծննդյան տոների համար նախատեսված աքսեսուարների և կոմպոզիցիաների գեղեցիկ և ինքնատիպ տեսականի՝ պատրաստված սրահի նկարիչ-դիզայների կողմից:

 

Հարսանյաց սրահում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Վաճառողուհի–խորհրդատուն օգնում է հարսնացուներին կատարել զգեստի ճիշտ ընտրություն` օգնելով նրանց ընդգծել իրենց անհատականությունը:

 

“Ալիչե” հարսանյաց սրահում իրականանում են հաճախորդի բոլոր ցանկությունները:

Տեսակ

Հարսանյաց սրահ

Տեսականի

● հարսանյաց զգեստներ
● կոշիկներ ու պայուսակներ
● տարոսիկներ
● զարդեր և թագեր
● զամբյուղներ
● ձևավորված տուփեր
● մոմեր
● մոմակալներ
● անվանական բաժակներ

Ծառայություններ

● հարսանեկան զգեստների, աքսեսուարների վարձույք և վաճառք
● հարսանեկան և ուղեկցող տարատեսակ մեքենաների վարձույթ
● արհեստական ու բնական ծաղիկներով զամբյուղների և նվերների փաթեթավորում
● ֆուրշետների կազմակերպում
● հարսանեկան մեքենաների, սրահների և այլ տարածքների ծաղկային ձևավորում
● փուչիկներով ձևավորում
● կորպորատիվ միջոցառումների ու հանդիսությունների պլանավորում և իրականացում
● թամադաների տրամադրում

Առանձնահատկություններ

● “Ալիչե”-ի միջոցով կարելի է ձեռք բերել հարսանյաց բրենդային զգեստ` արտասահմանից:
● Հարսանյաց սրահի ոճաբաններն առաջարկում են քավորի, քավորկնոջ, ազաբի և հարսնաքրոջ, ինչպես նաև հարսի ու փեսայի համար նախատեսված անվանական հատուկ բաժակներ:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Հարսանյաց սրահն առաջարկում է գնումներ կատարել 15-25% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374 10) 58 40 66

Բջջ.`

(+374 96) 58 40 66

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 41/1

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:30-20:00