Բաժիններ
Find

“Amsterdam” կարաոկե ակումբ

Ամստերդամ’’ կարաոկե ակումբը հագեցած ժամանցի սիրահարներին սպասում է իր նոր հասցեում` լայնարձակ ու հարմարավետ սրահում: Նրբաճաշակ և միևնույն ժամանակ կրակոտ գույների համադրությունը, լուսային էֆեկտները, հարուստ ձայնադարանն ու որակյալ հնչողությունն անմոռանալի են դարձնում կարաոկե ակումբում անցկացրած ժամանակը:

 

Ակումբի մուտքը զույգերով է: Մշտական հաճախորդներին այստեղ տրամադրվում են զեղչեր և մատուցվում են հաճելի անակնկալներ: Տոնական օրերին “Ամստերդամ”-ում կազմակերպվում են յուրահատուկ միջոցառումներ` DJ Մուչոյի խելահեղ երաժշտության ներքո: Կարաոկե ակումբը դարձել է ժամանցի սիրված վայր ոչ միայն երիտասարդների, այլ նաև մեծահասակների ու երեխաների համար: Ակումբում կան նաև առանձնասենյակներ` հարմարավետ հարդարանքով:

 

Այստեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառմանը համ ու հոտ է տալիս ակումբի խոհարարական անձնակազմը` եվրոպական և կովկասյան բազմատեսակ ուտեստներով:

 

“Ամստերդամ”-ում բարձր տրամադրության և հաճելի ժամանցի բանաձևը պարզ է` բարեհամբույր ընդունելություն և բարձրակարգ սպասարկում, զովացուցիչ ըմպելիքներ, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, բազմատեսակ խմիչքներ և, իհարկե, երաժշտություն: Իսկ ակտիվ հանգստի անխաթարությանը հետևում են սրահում տեղադրված մշտարթուն տեսախցիկներն ու անվտանգության աշխատակիցները:

Տեսակ

Կարաոկե ակումբ

Խոհանոց

Կովկասյան, եվրոպական

Իդեալական է

• Կարաոկե ակումբը հիանալի վայր է տարբեր միջոցառումների և տոնախմբությունների համար:
• Մշտական հաճախորդներին հաճելի անակնկալներ են մատուցվում:
• “Ամստերդամ”-ում կազմակերպվում են թեմատիկ երեկոներ (party):

Երաժշտություն

Ակումբային

Առանձնահատկություններ

Այստեղ գործում է “հաճախորդը միշտ ճիշտ է” կանոնը: Կարաոկե ակումբի այցելուների ցանկությունները, առաջարկություններն ու գոհունակությունն առաջնային են:

Գնացուցակ

• Երաժշտության մեկ պատվերի արժեքը 500 դրամ է:
• Իգական սեռի ներկայացուցիչների մուտքն ազատ է: Ուժեղ սեռի համար մուտքն արժե 1500 դրամ:
• Առանձնասենյակների մեկ ժամի արժեքը 3000 դրամ է:

Մուտք

• զույգերով
• դիմանցումով 

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Ակումբում կարող եք օգտվել բոլոր ծառայություններից 15% զեղչով:

Կապ

Բջջ.`

(+374-77) 53 65 65

(+374-60) 54 69 54

Հասցե`

ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1/5

Էլ.հասցե`

amsterdam.karaoke@gmail.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 18:00-08:00