Բաժիններ
Find

“Arame” կարաոկե ակումբ

Բազմաոճ, հարուստ ձայնադարան, լուսային և ձայնային ժամանակակից էֆեկտներ, համեղ խոհանոց, յուրօրինակ շոու ծրագիր` այս ամենը 2012 թվականի հոկտեմբերի 10-ից կարելի է գտնել “Arame” կարաոկե ակումբում:

 

Այստեղ կարելի է ճաշակել եվրոպական խոհանոցի ուտեստներ՝ աղցաններ, հատուկ եղանակով պատրաստվող սթեյքեր, պիցցաներ և այն: Ակումբի բարը հարուստ է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներով, ինչպես նաև զանազան կոկտեյլներով:

 

Կարաոկե ակումբը բաղկացած է երկու սրահներից: Դրանցից մեկը նախատեսված է 100, մյուսը (VIP)՝ 35 հոգու համար: “Arame”-ն ընտանեկան կարաոկե ակումբ է: Այստեղ տիրող ջերմ մթնոլորտը, հաճելի երաժշտությունը, բարձրակարգ սպասարկումն օրեցօր առավել բազմամարդ են դարձնում ակումբի սրահները:

 

Ամեն երեկո “Arame”-ում կարելի է մասնակցել “կրակոտ” շոու-ծրագրին, որի ընթացքում տրվում են մրցանակներ և անցկացվում են տարաբնույթ խաղեր:

 

Ամիսը մեկ անգամ կազմակերպվող կարաոկե մրցույթի հաղթողներին տրվում է Green card: Իսկ 2013 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք եզրափակիչ փուլում լավագույնը ճանաչված մասնակցին սպասվում է հաճելի անակնկալ երգիչ Արամեի կողմից:

Տեսակ

Կարաոկե ակումբ

Խոհանոց

Եվրոպական խոհանոց

Հատուկ առաջարկ

● Կարաոկե մրցույթի հաղթողները կստանան Green Card:
● Մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողին անակնկալ կմատուցի երգիչ Արամեն:

Հագուստ

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Մուտք

● դիմանցում
● զույգերով
● վճարովի է տղաների համար՝ 2000 դրամ

Ընթացիկ զեղչ

Ակումբային քարտեր ունեցող հաճախորդներին “Arame” կարաոկե ակումբը տրամադրում է զեղչեր:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտերով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին “Arame” կարաոկե ակումբը տրամադրում է 5 անվճար երգ:

Կապ

Հեռ.`

(+374-60) 44 07 44

Բջջ.`

(+374-98) 44 07 44

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հերացի 2/1

Էլ.հասցե`

arame.club@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 16.00-ից մինչև վերջին հաճախորդը