Բաժիններ
Find

“Արենա” բոուլինգ և բիլիարդ ակումբ

“Արենա” բոուլինգ և բիլիարդ ակումբը հիմնադրվել է 2004 թվականի մայիսի 28-ին: Երկհարկանի կառույցը մեկտեղել է բիլիարդի չորս սրահ, բոուլինգի սրահ, սրճարան-բար:

 

Առաջին հարկում տեղակայված են բիլիարդի երկու սրահները, բոուլինգի սրահն ու սրճարան-բարը: Սրճարան-բարում միանգամից աչքի է զարնում սպորտային խաղերի դիտումների համար նախատեսված հեռուստացույցը: Զանազան ուտեստներ ու շատ այլ համեղ կերակրատեսակներ կարելի է ճաշակել խաղին զուգընթաց:

 

Բոուլինգ խաղալու համար այցելուներին անվճար տրամադրվում են հատուկ կոշիկներ: Սրահում տեղադրված են խաղային ատրակցիոններ: Պատերին փակցված են ռեկորդակիր այցելուների լուսանկարները: “Արենա” ակումբի մշտական հաճախորդների թվում են արվեստի, սպորտի, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Նրանց լուսանկարներին և ինքնագրերով բարեմաղթանքներին ակումբում հատկացված է հատուկ պատ:

 

Բիլիարդի սրահում տեղակայված են ռուսական և ամերիկյան բիլիարդի համար նախատեսված սեղաններ: Դրանք միմյանցից տարբերվում են չափերով և կանոններով: Հարկ եղած դեպքում սրահի այցելուներին մասնագիտական օգնություն է ցուցաբերում ակումբի բիլիարդի ուսուցիչը` ՀՀ բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Էդվարդ Հունանյանը. խորհրդատվությունն անվճար է, իսկ անհատական դասընթացի մեկ ժամի արժեքը 1000 դրամ: Իր հաճախորդներին “Արենա”-ն առաջարկում է առանձնահատուկ պայմաններով բիլիարդի VIP սրահ, որտեղ կարելի է խաղալ նաև նարդի, շախմատ, տամա (շաշկի), ինչպես նաև դիտել ֆիլմեր: Բիլիարդի VIP սրահի հեռուստացույցն արբանյակային ալեհավաքով է:

 

Երկրորդ հարկում գտնվող բիլիարդի սրահը նախատեսված է ավելի վարժ խաղացողների համար: Խաղի պրոֆեսիոնալներն այստեղ հնարավորություն են ստանում առավել հանգիստ ու լուռ դարձնել կանաչ սեղանի շուրջ անցկացրած հանգստի ժամերը: Սրահում կա ներքին հեռախոսակապ, որի միջոցով այցելուն կարող է սնունդ պատվիրել:

 

Ակումբում մշտապես հնչող ռիթմիկ երաժշտությունն այցելուներին “հաղթական” տրամադրություն է հաղորդում: Գործող ջեռուցման և օդափոխման համակարգերը, յուրաքանչյուր սրահում տեղադրված տեսախցիկներն այցելուների ժամանցը դարձնում են առավել հարմարավետ ու անվտանգ: “Արենա” բոուլինգ և բիլիարդ ակումբը պատրաստ է հետաքրքիր ու անմոռանալի դարձնել կյանքի ցանկացած հիշարժան իրադարձություն` ընտանեկան կամ ընկերական երեկոներից, մինչև ռոմանտիկ հանդիպումներ և կորպորատիվ միջոցառումներ: Այստեղ ժամանակը սահում է աննկատ: 

Տեսակ

Բոուլինգ և բիլիարդ ակումբ

Առանձնահատկություններ

• “Արենա”-ն հաճելի ու հետաքրքիր հանդիպման վայր է ընկերների, սիրահար զույգերի, ընտանիքի համար:

• Ակումբում մեկտեղված են բոուլինգի և բիլիարդի սրահները:

• “Արենա”-ն առաջարկում է նաև ավտոլվացման ծառայություն: Այստեղ մեքենան մաքրվում է բնական նյութերով:

• Հաճելի մթնոլորտն ու բարձրակարգ սպասարկումն այստեղ երաշխավորված է:

• Զեղչերի տեղատարափ է սպասվում հեռախոսազանգի միջոցով բոուլինգ սրահում տեղ ամրագրողներին

Հատուկ առաջարկ

Նրանք, ովքեր իրենց ծննդյան օրը կնշեն “Արենա”-ակումբում` մեկ ամիս շարունակ կարող են օգտվել ակումբի բոլոր սրահներից հատուկ զեղչով

Ավտոկանգառ

Ակումբին կից գործում է անվճար և ապահով ավտոկանգառ

Ընթացիկ զեղչ

• “Արենա” բոուլինգ և բիլիարդ ակումբն իր մշտական այցելուներին նվիրում է զեղչի կուտակային մշտական քարտ:

• Բոուլինգ սրահ այցելելուց առաջ ակումբ զանգահարողներին տրամադրվում է 15, 20 և 40% զեղչեր` կախված շաբաթվա օրից և ժամից

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Արենա” բոուլինգ և բիլիարդ ակումբն առաջարկում է իր բոլոր ծառայություններից օգտվել 10% զեղչով:
   

Կապ

Հեռ.`

(+374-10) 536101

(+374-10) 530111

Բջջ.`

(+374-95) 536101

Ֆաքս`

(+374-10) 535411

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 8

Կայք`

Էլ.հասցե`

info@bowling.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, շուրջօրյա