Բաժիններ
Find

“Արիես Քեյթրինգ Սերվիս” ՍՊԸ

Արիես Քեյթրինգ Սերվիս”-ը հիմնադրվել է 1996 թվականին: Քեյթրինգ (catering) անգլերենից թարգմանաբար նշանակում է սննդի արտագնա սպասարկում: Հայաստանի համար ճգնաժամային 90-ականներին այդ տեսակ նախաձեռնությունը շատերի կողմից կարող էր որակվել որպես խելահեղ և չմտածված քայլ: Սակայն այսօր, ընկերության մոտ 20-ամյա պատմությունը փաստում է` մտահղացումը ժամանակավրեպ չէր:

 

“Արիես Քեյթրինգ Սերվիս”-ը սննդի արտագնա սպասարկման ծառայություն է մատուցում Հայաստանի ողջ տարածքում: Այն իրականացնում է ցանկացած տեսակի և մասշտաբի միջոցառում, պատվիրատուի նշած վայրում` լինի դա հարսանյաց բացօթյա հանդես պատմամշակութային որևէ կոթողի հարևանությամբ, թե հանդիսավոր խնջույք էկզոտիկ վայրում. օրինակ` Աղի հանքավայրի 236 մետր խորությամբ ստորգետնյա սրահում: Անգամ անանցանելի վայրերում “Արիես Քեյթրինգ Սերվիս”-ի մասնագետները ստեղծում են տոնական կամ գործնական հանգստի գողտրիկ անկյուն: Ընդ որում յուրաքանչյուր միջոցառում կերտվում է յուրօրինակ լուծումներով` համեղ ժամանցի ծաղկային, երաժշտական ձևավորումներով և շատ այլ նրբերանգների ներմուծմամբ:

 

Այստեղ իրականություն են դառնում հիշարժան օրվա հետ կապված ամենահամարձակ պատկերացումները: Ընկերության աշխատակազմը համալրում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր նույնիսկ “էքստրեմալ” պայմաններում հեքիաթի անկյուն ստեղծելու մեծ փորձ ունեն: Պատվիրատուի կողմից “ինչ, որտեղ, երբ” հարցերի պատասխաններն այստեղ բավարար են գերազանց արդյունքն ապահովելու համար:

 

Յուրաքանչյուր միջոցառման կազմակերպումն ընկերությունը ծրագրում և իրականացնում է բացառապես անհատական մոտեցմամբ և չկրկնվող լուծումներով: Ընկերության ծառայությունների ցանկը (կորպորատիվ ֆուրշետներ, հարսանյաց բացօթյա հանդիսություններ, հարսանյաց ֆուրշետներ, ճաշի, սուրճի ընդմիջումներ, ճաշկերույթներ) վերջերս համալրել է գործարար աշխարհի համար անհրաժեշտ ծառայություն` կոնֆերանսների կազմակերպում: “Արիես Քեյթրինգ Սերվիս”-ն այս ոլորտում ևս իրականացնում է բոլոր գործառույթները` սկսած սրահի վարձակալումից մինչև սպասարկում:

 

“Արիես Քեյթրինգ Սերվիս”-ի ծառայություններին դիմող անձիք ազատվում են ծրագրված միջոցառման կամ տոնախմբության հետ կապված բոլոր հոգսերից: Հարկ է նշել, որ ընկերության մշտական ու հավատարիմ հաճախորդների թվում գերակշռում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կազմակերպություններ:

 

Ընկերության կազմավորման և բուռն գործունեության պատմությունը վկայում է այն մասին, որ “Արիես Քեյթրինգ Սերվիս”-ը մշտապես մի քանի քայլ առաջ է եղել իր ժամանակից: Այսօր էլ այն շարունակում է իր պատվիրատուներին զարմացնել հնարամիտ, նորարար առաջարկներով և շարունակում ներկայանալ առաջատարի, լավագույնի պատասխանատու և պատվավոր դերում:

Տեսակ

Սննդի արտագնա սպասարկում

Ծառայություններ

● կորպորատիվ ֆուրշետներ
● հարսանյաց բացօթյա հանդիսություններ
● հարսանյաց ֆուրշետներ
● ճաշի ընդմիջումներ
● սուրճի ընդմիջումներ
● ճաշկերույթներ
● կոնֆերանսներ

Տեսականի

● տարատեսակ աղցաններ
● տաք ու սառը ուտեստներ
● ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ և այլն

Առանձնահատկություններ

Արիես Քեյթրինգ Սերվիս”-ին կարելի է վստահել ցանկացած միջոցառման կազմակերպում: Ընկերությունն իր պատվիրատուներին ազատում է ավելորդ հոգսից` առաջարկելով գեղեցիկի և որակի շահեկան համադրություն:

Ընթացիկ զեղչ

Մշտական և հավատարիմ պատվիրատուներին սպասվում են անակնկալ զեղչեր:

Վճարման միջոց

Կանխիկ և փոխանցումով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 22 01 40

Բջջ.`

(+374-99) 41 21 86

Ֆաքս`

(+374-10) 22 01 38

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Գյուլբեկյան 43 (տարածք 179)

Կայք`

Էլ.հասցե`

info@aries.am

marketing@aries.am

Աշխ. ժամեր`

Ուրբաթ-շաբաթ 9.00-18.00 (գրասենյակի աշխատանքը)