Բաժիններ
Find

“Արիես լանչ” ՍՊԸ

Նրանք, ովքեր օրն անցկացնում են գործարար աշխարհի իրադարձությունների կիզակետում, բարձր են գնահատում հանգստյան կարճատև պահերը ռացիոնալ օգտագործելու արվեստը: Երևանի բազմազբաղ շատ քաղաքացիներ արդեն իսկ գտել են այդ հարցի լուծումը. սկսած 2006 թվականից ընդմիջման ժամերն առավել արդյունավետ ու սննդարար անցկացնել ցանկացողները հնարավորություն ունեն այցելելու “Արիես” ժամանակակից ճաշարան:

 

Մինչ օրս “Արիես” ժամանակակից ճաշարաններ գործել են մայրաքաղաքի տարբեր հյուրանոցների, բիզնես կենտրոնների և միջազգային կառույցների տարածքներում: Այժմ “Արիես Լանչ”-ի մասնաճյուղեր են գործում Ամերիկյան Համալսարանի (Ալեք Մանուկյան 9) և Պիացա Գրանդե բիզնես կենտրոններում (Վազգեն Սարգսյան 10):

 

“Արիես” ժամանակակից ճաշարանի հաճախորդն ունի ընտրության լայն հնարավորություն: “Եկա, տեսա, ընտրեցի” սկզբունքն այստեղ գործում է անխախտ կերպով և բոլորի համար անխտիր: Ժամանակակից ճաշարանի հաճախորդն անցնում է հատուկ հոսքագծով` ճանապարհին “քաղելով” նախընտրելի ուտեստները: Տեղի ճաշացանկն ընդգրկում է մոտ 400 անուն ուտեստ:

 

Սննդակարգին և առողջ ապրելակերպին հետևող մարդկանց համար “Արիես Լանչ”-ը շահեկան է բոլոր առումներով: Ճաշի ընդմիջմանն այստեղ հավաքվում են գործընկերներ տարբեր հաստատություններից, ովքեր ունեն միևնույն հետաքրքրությունները, զրուցում են ընդհանուր թեմաներից: Արդյունքում ճաշի սեղանի շուրջ ստեղծվում է ակումբային մթնոլորտ, որն օգնում է հանգստանալ աշխատանքային լարված ժամերից, միևնույն ժամանակ մնալ գործնական խմորումներում:

 

Սննդի կազմակերպման խնդրին այս տեսակ ստեղծագործական ու նաև գործնական լուծում տալու շնորհիվ “Արիես Լանչ”-ը դարձել է լուսավոր կետ աշխատանքային լարված օրերի մեջ: Այստեղ են շտապում նրանք, ովքեր կարևորում են ժամանակի արդյունավետ, համեղ և առողջարար բաշխումը: 

Տեսակ

Ժամանակակից ճաշարան

Խոհանոց

Հայկական և կոնտինենտալ

Տեսականի

● հիմնական ճաշատեսակ
● ապուրներ
● աղցաններ
● խավարտներ
● թարմ կոմպոտ
● թան
● այլ ըմպելիքներ (բացի ալկոհոլայինից)

Իդեալական է

“Արիես” ժամանակակից ճաշարանն անփոխարինելի վայր է ընդմիջման ժամերին համեղ, առողջարար և մատչելի սնվել ցանկացողների համար:

Առանձնահատկություններ

Ամեն օր այստեղ առաջարկվում են 15-20 ճաշատեսակներ, որոնք չեն կրկնվում 7-10 օրերի ընթացքում: Դրանք պատրաստված են էկոլոգիապես մաքուր և թարմ սննդամթերքից:

Ընտանի կենդանիներ

Չի թույլատրվում

Ավտոկանգառ

Ապահով ավտոկանգառ

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Piazza Grande բիզնես կենտրոն

Հեռ.`

(+374-10) 22 01 40

Բջջ.`

(+374-99) 41 21 86

Ֆաքս`

(+374-10) 22 01 38

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 (Piazza Grande բիզնես կենտրոն)

Էլ.հասցե`

info@aries.am

marketing@aries.am

Աշխ. ժամեր`

Ուրբաթ-շաբաթ 9.00 -18.00 (գրասենյակային ժամեր)

AUA բիզնես կենտրոն

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 9 (AUA բիզնես կենտրոն)