Բաժիններ
Find

“Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն”

1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանի և այդ շրջանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերափոխվել է ''Հայ-ամերիկյան առողջության կենտրոն" հիմնադրամի (ՀԱԱԿ), որը մասնաճյուղ ունի նաև  Գավառ քաղաքում:

Կենտրոնում գործում են`

 

 

Ռադիոլոգիա (ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություն)

Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 170345 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 7085 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվածների թիվը քիչ չէ` մոտ 4000 կին: Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 766 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է 30 քաղցկեղի դեպք:

 

Մեր նվիրական երազանքներից մեկը` ունենալ թվայնացված մամոգրաֆ, այլևս իրականություն է: Մեր հիմնադիր և բարերար տիկին Ռիտա Պալեանի տքնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի առողջապահության այս բնագավառում կատարվեց հսկայական մի քայլ: Այժմ ՀԱԱ Կենտրոնում ստեղծված են իդելական պայմաներ ճշգրիտ ախտորոշում ունենալու և լավագույնս  մարդուն սպասարկելու համար:

 

Գինեկոլոգիա

ՀԱԱԿ-ում գինեկոլոգիական զննության ենթարկվել է 45720 կին: Կենտրոնը զբաղվում է նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այստեղ բուժվել և բուժման շնորհիվ մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող մոտ 109 կին: Կենտրոնն այսօր ունի109 ''հրաշք" երեխա:

 

Ոսկրային հյուսվածքի խտության որոշում (դենսիտոմետրիա)

ՀԱԱ կենտրոնում օստեոպորոզի վաղ ախտորոշման և կոտրվածքների կանխարգելման ծրագրի շրջանակում զննության են ենթարկվել 3 306 այցելու:

 

Ուրոլոգիա

2011թ-ի սեպտեմբերի 10-ից ՀԱԱ Կենտրոնում գործում է  Ուրոլոգիայի բաժանմունքը: Կենտրոնում ուրոլոգիական հետազոտության  ենթարկվել է  497 այցելու:

 

Վիրահատարան

2013թ. մայիսի 12-ին Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնում տեղի ունեցավ առաջին վիրահատությունը` ազդարարելով վիրահատարանի բացումը, որի անհրաժեշտությունը առաջ էին քաշել Կենտրոնի այցելուները: ժամանակակից գերմանական սարքավորումներովհ ագեցած վիրահատարանում` "մեկ օրվա վիրահատարան" պայմանական անվանումով, կատարվելու են փոքր վիրահատություններ` կապված կրծքագեղձի, միզապարկի կամ արգանդի և ձվարանների հետ: Գործունեության այս կարճ ժամանակահատվածում կատարվել է 42 վիրահատություն:

 

Ատամնաբուժարան

2013թ. մայիս ամսից Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում գործում է նաև ատամնաբուժարանը, որը հագեցած է գերմանական 2 ատամնաբուժական աթոռներով և ամենաժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով: Այսօր ՀԱԱԿ-ի ատամնաբուժարանում այցելուները` ներառյալ մանուկներն ու հղի կանայք, կարող են ստանալ ցանկացած տիպի ատամի խնամք և ունենալ անկաշկանդ ժպիտ: Կարևոր գրավական է նաև սարքերի անթերիստերիլության ապահովումը: Ախտահանումը կատարվում է հատուկ բարձր որակի նյութերի օգտագործմամբ և ավտոկլավային մշակմամբ: Շնորհիվ մեր արհեստավարժ ստոմատոլոգների, մենք երաշխավորում ենք բարձրորակ սպասարկում: Մայիս ամսվա ընթացքում ՀԱԱ Կենտրոն ատամնաբուժարան այցելել է 47 այցելու:

 

Լաբորատորիա

Հագեցած վերջին սերնդի սարքավորումներով և դեղամիջոցներով:

ՀԱԱ Կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 30000 կին, գործունեության արդեն 16 տարիների ընթացքում  կատարվել է 298934 հետազոտություն:Կենտրոնն օրական սպասարկում է միջինը 100-120 այցելու:


Արտագնա այցեր

Կենտրոնի բժիշկները նաև կատարում են արտագնա այցեր` մինչ օրս թվով 250 այց,  Հայաստանի տարբեր մարզեր, որոնց ընթացքում անվճար հետազոտվել են 15303 հիվանդներ:

 

Կոնֆերանս դահլիճ

"Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն" հիմնադրամում 2013թ-ի հունվարի 18-ից գործում է կոնֆերանս սրահը, որը գտնվում է կենտրոնի 5-րդ հարկում: Տեխնիկապես գեր հագեցած սրահի վարձակալումը կապահովի 250 անձի բարձրակարգ սպասարկումը՝ սեմինարների, ֆորումների և միջոցառումների ժամանակ, իսկ սինխրոն թարգմանության համակարգի առկայությունը կընձեռնի օտարերկրա հյուրերի դյուրին շփմանը և մասնակցությանը: Վարձակալության հասույթը ներդրվում է  անվճարունակ կանանց առողջության պահպանման գերխնդրի լուծման գործում, որը կենտրոնի կողմից մինչ այժմ իրականցվել է սեփական միջոցներով:

Տեսակ

Բժշկական կենտրոն

Ծառայություններ

● ռադիոլոգիա(ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտում)

● գինեկոլոգիա

● ուրոլոգիա

● ընտանեկան բժշկություն

● ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա) բաժանմունքներ

● ատամնաբուժարան

● վիրահատարան 

● լաբորատորիա

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 39 35

Հասցե`

ՀՀ, Երևան, Մխիթար Հերացու 5

Էլ.հասցե`

info@aawc.am