Բաժիններ
Find

“Արտ Հաուզ” ուսումնական կենտրոն

“Արտ Հաուզ” ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին: Այստեղ 16 տարեկանից բարձր անձինք կարող են ուսանել ինտերիերի դիզայն, սեղանի ձևավորում, ֆուրշետ, խոհարարություն, հագուստի մոդելավորում, բատիկա, մատնահարդարում, վարսահարդարում, դիմահարդարում և այլն:

 

Ուսումնական կենտրոնում անցկացվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ: Ընտրված մասնագիտության առանձնահատկություններով է պայմանավորված խմբակային պարապմունքների տևողությունը` երկուսից հինգ ամիս, շաբաթական 3 օր:

 

“Արտ Հաուզ”-ում դասավանդում են բարձրակարգ և փորձառու մանկավարժներ, ովքեր յուրովի են մոտենում յուրաքանչյուր ուսանողի նախասիրություններին և հետաքրքրություններին: Ուսումնական կենտրոնն ունի ժամանակակից տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով հագեցած սրահներ: Այստեղ գիտելիքը հիմնականում մատուցվում է գործնական պարապմունքների միջոցով:

 

Սիրողական պարի ստուդիայում անցկացվում են լատինոամերիկյան, եվրոպական, ժողովրդական և արևելյան պարերի խմբակային և անհատական դասընթացներ: Պարապմունքները շաբաթական երկու անգամ են` մեկական ժամով:

 

Խոհարարական արվեստն “Արտ Հաուզ”-ի օգնությամբ կարելի է ուսումնասիրել որևէ ռեստորանում, որի հետ կենտրոնը կկնքի պայմանագիր: Այդպիսով, ուսումնական կենտրոնը տրամադրում է տեսական գիտելիքների կիրառման հեռանկարային հնարավորություն: Այս ոլորտի դասընթացներն անհատական են:

 

Շաբաթական երեք անգամ ուսումնական կենտրոնում անցկացվում են ֆլորիստիկայի դասընթացներ:

 

Ինտերիերի դիզայնի դասընթացներն ուսումնական կենտրոնում անհատական են: Ուսանողը ստանում է շինհրապարակներ, վերանորոգվող տարածքներ, կահույքի արտադրամասեր այցելելու և ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն:

 

“Արտ Հաուզ”-ում ստեղծված են բոլոր պայմանները մատնահարդարման, վարսահարդարման և դիմահարդարման ոլորտներում վարպետանալու համար:

 

Այստեղ կարելի է նաև յուրացնել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներ:

 

Ուսումնական կենտրոնի շրջանավարտները ստանում են մասնագիտական որակավորման եռալեզու արտոնագրված դիպլոմ: Պարապմունքներն այնքան հիմնովին են, իսկ ստացած գիտելիքներն այնքան լիարժեք, որ ուսանողները ավարտելուց հետո շատ հեշտությամբ են կարողանում աշխատանք գտնել թե հայրենիքում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Տեսակ

Ուսումնական կենտրոն

Դասընթացներ

Դասընթացներ Տեսակ Ուսման տևողություն Ամսավճար
Ֆլորիստիկա Խմբակային 3 ամիս 15.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 60.000 դրամ
Հարսանյաց պարագաների պատրաստում, սրահների ձևավորում Խմբակային 2 ամիս 15.000 դրամ
Անհատական 1 ամիս 45.000 դրամ
Հագուստի մոդելավորում Խմբակային 3 ամիս 15.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 60.000 դրամ
Ինտերիերի դիզայն Անհատական 3 ամիս 60.000 դրամ
Բատիկա Խմբակային 3 ամիս 15.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 60.000 դրամ
Տորթերի, խմորեղենների պատրաստում և ձևավորում Խմբակային 3 ամիս 15.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 60.000 դրամ
Սեղանի ձևավորում, ֆուրշետի կազմակերպում Խմբակային 3 ամիս 10.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 45.000 դրամ
Խոհարարություն Ռեստորանում 3 ամիս 30.000 դրամ
“Արտ Հաուզ”-ում 1.5 ամիս 45.000 դրամ
Մատնահարդարում Խմբակային 2 ամիս 15.000 դրամ
Անհատական 1 ամիս 60.000 դրամ
Դիմահարդարում Խմբակային 2 ամիս 15.000 դրամ
Անհատական 1 ամիս 60.000 դրամ
Վարսահարդարում Խմբակային 3 ամիս 15.000 դրամ
Անհատական 1.5 ամիս 60.000 դրամ
Տատու, տատուաժ, պիրսինգ Անհատական 2 ամիս 60.000 դրամ
Օտար լեզու անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն
Պարեր սիրողական, լատինոամերիկյան, եվրոպական, հարսանեկան զուգապարեր, ժողովրդական, արևելյան

Առանձնահատկություններ

• Ուսուցանվող ծրագրերը պարբերաբար թարմեցվում են:
• Գործնական պարապմունքների ընթացքում կիրառվում են նորամուծություններ:

Ընթացիկ զեղչ

Ծնողազուրկներին, ինչպես նաև նրանց, ում ընտրությունն ուսումնական կենտրոնի առաջարկած մասնագիտությունների շարքում չի սահմանափակվում մեկով` տրամադրվում են զեղչեր:

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 568254

Բջջ.`

(+374-77) 200408

(+374-93) 243282

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կորյունի 25

Կայք`

Էլ.հասցե`

art.house@bk.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 10:00-21:00