Բաժիններ
Find

“AVA” գեղեցկության սրահ

“AVA”  գեղեցկության սրահը գործում է քաղաքի սրտում` Մաշտոցի պողոտայում: Սրահը մատուցում է վարսահարդարման, մատնահարդարման, կոսմետոլոգիական և դիմահարդարման բարձրակարգ ծառայություններ:

“AVA”-ի այցեքարտն է հանդիսանում SPA-պեդիկյուրը, որը անցկացման եղանակով միակն է Հայաստանում: 


 Սրահի մասնագետը հատուկ մերսումների և SPA թերապիայի միջոցով ոչ միայն գեղեցկացնում ու թարմացնում է Ձեր ոտքերը,  այլև, հանելով լարվածությունն ու հոգնածությունը, տալիս Ձեզ նոր` ավելի վստահ ու թեթև քայլվածք:

Սրահն առաջարկում է յուրահատուկ ու անկրկնելի մատնահարդարում:

Այստեղ աշխատում են միայն բարձրորակ ամերիկյան նյութերով, որոնք երաշխավորում են մատնահարդարման երկար պահպանումը, որակյալ ու գեղեցիկ տեսքը և գույների մեծ ընտրությունը: “AVA”-ում կարող եք կատարել մանիկյուր,  պեդիկյուր, եղունգների արհեստական երկարեցում, մշակում և ձևավորում, նաև մատնահարդարում բարձրակարգ ակրիլով, գելով և շելլակով,հատկապես, որ գներն այստեղ մատչելի են և, որակի համեմատությամբ, իսկապես ցածր:

Որակյալ նյութերն ապահովում են Ձեր մատնահարդարման պահպանումը 40-50 օր, ինչպես նաև սնուցում եղունգները, ամրացնում և գեղեցկացնում դրանք:

Սրահում գործում են կոսմետոլոգիական և դիմահարդարման ծառայություններ, մաշկի խնամք` ավանդական, վակուումային, խորը մաքրման եղանակով, դեմքի և պարանոցի մերսում, բնական ծագման դիմակներ:


Այստեղ կարող եք օգտվել նաև վարսահարդարման ծառայություններից`  կտրվածք, ֆեն, ներկ, դիֆուզոր, շիպցի 3-ական, գունաթափում, սանրվածքներ:

 

“AVA”-ի ինտերիերը ներդաշնակ է ու խաղաղ:

 

Այստեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և պարզապես վայելել հանգիստը:  Սրահի ջերմ մթնոլորտն ու ուշադիր, բարեհամբույր անձնակազմը կդարձնեն “AVA”-ն Ձեր հանգստի ու գեղեցկության փոքրիկ անկյունը:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

• մատնահարդարում
• ակրիլի լիցք
• գել լիցք
• գունավոր գել-լաք
• շել լակ
• սպա մաքրում
• չոր մաքրում
• եղունգների դիզայն
• տրաֆարետով լիցք
• ակվարիում դիզայն
• պեդիկյուր
• վարսահարդարում
• կտրվածք
• ֆեն
• ներկ
• դիֆուզոր
• շիպցի 3-ական
• գունաթափում
• դիմահարդարում
• ֆոտոէպիլացիա

Գնացուցակ

• Ակրլի լիցք                   -  10.000դրամ
• Կորեկցիա                  -   5.000 դրամ
• Շելլակ                        -   6.000դրամ
• Դեմքի պիլինգ            -  3.000-4.000դրամ
• Դեմքի մերսում           -   սկսած 2.500 դրամից
• Դիմահարդարում    -   3.000-8.000 դրամ
• Մաքրում (чистка)    -   3.000դրամ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“AVA”-ն առաջարկում է օգտվել գեղեցկության սրահի բոլոր ծառայություններից 15% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 53 27 62

Հասցե`

ՀՀ, Երևան, Մաշտոցի 25-10