Բաժիններ
Find

“AWI” ընկերություն

21 - րդ դարի սկիզբը հիշարժան էր հայկական արդյունաբերության ոլորտում. Հայաստանում զարկ տրվեց ժամացույցների արտադրությանը: 2001 թվականին ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը “ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ”-ի տնօրինության  հետ համատեղ հիմնադրեց “AWI” ընկերությունը:

 

Ստորագրվեց պայմանագիր “FRANCK MULLER”-ի տնօրինության հետ` զարգացնելու “AWI”-ի արտադրությունը: Նշված պայմանագիրը տևել է 2001 - 2003 թթ , և առաջին “AWI” ժամացույցները ներկայացվել են հանրությանը:

 

2001-ին առաջին անգամ “AWI” ժամացույցները մուտք գործեցին շուկա: “Franck Muller”- ի տնօրինությունն այնքան հիացած էր առաջին ժամացույցների հաջողությամբ, որ 2003 թ. իր մոդելներից մեկը նվիրեց “AWI”-ին:  “AWI”- ն ստացավ այդ մոդելը արտադրելու արտոնագիր:

 

Այսպիսով, կարելի է առանձնացնել երկու փուլ՝  մինչեւ 2003 թ և դրանից հետո:

 “AWI”-ն արտադրում է մոտ 300 տեսակի տղամարդու, կանանց և մանկական ժամացույցներ, որոնք ամեն տարի համալրվում են նոր մոդելներով: Հսկայական բազմազանությունը հնարավորություն  է տալիս բավարարելու տարբեր տարիքի, սեռի և ֆինանսական պայմանների սպառողների պահանջները:

 

 Նոր մոդելների դիզայնը մշակվում է ընկերության հետազոտական կենտրոնում: “AWI” ապրանքանիշի մեխանիկական, կվարցային ժամացույցներն ունեն ժամանակակից դիզայն և աչքի են ընկնում ոճային, նաև գնային բազմազանությամբ:

 

 Ընկերության արտադրած ժամացույցներն ունեն անթերի որակ, աշխատում են անխափան, առանձնանում են իրենց բարձր որակական հատկանիշներով: Չժանգոտվող պողպատից և թանկարժեք քարերով զարդարված ժամացույցները կարելի է ձեռք բերել “AWI” խանութ-սրահից, որի սպասարկումն իրականացնում են սիրալիր և բարեհամբույր աշխատակիցներ: “AWI”-ից գնումներ կարելի է կատարել նաև ընկերության պաշտոնական կայք-էջի միջոցով:

 

“AWI” ընկերությունը մշտապես ներկայանում է նորարարական առաջարկներով, յուրօրինակ դիզայնով և ինքնատիպ ոճով: Այսօր այն կարող է մրցել արտասահմանյան հայտնի ապրանքանիշների հետ` նվաճելով նաև համաշխարհային շուկան:

Տեսակ

Ժամացույցների արտադրություն

Առանձնահատկություններ

• “AWI” խանութ-սրահից կարելի է ձեռք բերել ապառիկ ժամացույց

• Ժամացույցների հետ տրվում է նաև երաշխիք

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Խանութ

Հեռ.`

(+374-10) 54 08 82

Բջջ.`

(+374-55) 54 08 82

(+374-99) 54 08 82

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Աբովյան 14

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 09:00-20:00

Գործարան

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոս 2