“Աքսիոմ” ստուդիան հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերին: Սկզբնական շրջանում այն գործել է որպես ֆոտոստուդիա, այնուհետև վերածվել է համալիր ծառայություններ առաջարկող ընկերության: Ֆոտո, վիդեո, գրաֆիկական, արտաքին և եռաչափ դիզայն` ահա ծառայությունների այն շարքը, որն առաջարկում է երիտասարդ և նպատակասլաց աշխատակազմով “Աքսիոմ” ստուդիան:
Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ` ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ֆոտո և վիդեո բարձրորակ նկարահանումներ: “Աքսիոմ” ստուդիայում գործում է ընդարձակ և հարմարավետ ֆոտոսրահ` նախատեսված անհատական ֆոտոշարքերի համար: Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումներն իրականացվում են ինչպես ստուդիայում, այնպես էլ բացօթյա տարածքներում: Ընկերության ֆոտոխցիկները “Canon” ֆիրմայի արտադրության են:
Վերջնական մշակումից հետո լուսանկարները պատվիրատուին են ուղարկվում վերջինիս նախընտրած տարբերակով` էլեկտրոնային փոստով, սկավառակով կամ հնարավոր այլ միջոցներով:
“Աքսիոմ” ստուդիան իր մշտական այցելուների համար պարբերաբար կազմակերպում է անակնկալներով լի միջոցառումներ: Դրանց թվում հատկապես ուշագրավ է “Ռուժ” օծանելիքի խանութ–սրահի հետ համատեղ իրականացրած “անվճար ֆոտոսեսիա բոլոր ցանկացողներին” նվեր-ակցիան: Հյուսիսային պողոտայում անցկացրած ակցիայի բոլոր մասնակիցները ստացան նաև “Աքսիոմ” ստուդիայի ծառայություններից 10 % զեղչով օգտվելու քարտ:

“Աքսիոմ” ընկերությունը զբաղվում է նաև խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների արտաքին և տպագրական գովազդով (դիզայն, բուկլետներ, այցեքարտեր): “Աքսիոմ”-ի հետ անէանում է “թանկից էժանը չկա” կարծրատիպը: Ընկերության առաջարկած բարձրորակ ծառայությունները բավական մատչելի գներ ունեն:
Ինքնակատարելագործումը “Աքսիոմ” ստուդիայի աշխատակազմի գլխավոր սկզբունքն է: Այդ է պատճառը, որ տակավին երիտասարդ ընկերությունն արդեն ունի մշտական հաճախորդների և հավատարիմ գործընկերների ստվար բանակ: “Աքսիոմ”-ի պատվիրատուների թվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են հյուրանոցային համալիրներ, պիցցերիաներ, ամսագրերի խմբագրություններ և արտասահմանյան կոսմետիկայի ներկայացուցչություններ Հայաստանում: