Բաժիններ
Find

“Baby city” մանկական խանութ-սրահ

“Baby city” մանկական խանութ-սրահն արդեն չորս տարի է, ինչ հեքիաթային աշխարհ է դարձել ամենապահանջկոտ հաճախորդների՝ մանուկների համար: Այն սպասարկում է 0-ից մինչև 16 տարեկան տղաներին և աղջիկներին:

Խանութ-սրահում ներկայացված է որակյալ ու հարմարավետ հագուստ, ինչպես նաև անկողնային պարագաներ:

 

Այստեղ ներկայացված “Calvin Klein”, “Adidas”, “Guess”, “Dpam” ապանքանիշների յուրօրինակ տեսականին ներկրվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, Անգլիայից և ԱՄՆ-ից:

 

Խանութ-սրահը սպառողին առաջարկում է տարբեր եղանակային պայմանների համար նախատեսված տաբատներ, շապիկներ, բաճկոններ, շրջազգեստներ, առօրյա ու տոնական հագուստներ, հարմարավետ կոշիկներ և երկարաճիտ կոշիկներ, ինքնատիպ ու նրբաճաշակ աքսեսուարներ:

 

Տարվա եղանակների հետ այստեղ փոփոխվում են նաև գները` 30-50% զեղչի տեսքով: Ամենաթանկարժեք իրը մանկական անկողինն է, որն արժե 40.000 դրամ: Ամենամատչելի ապրանքատեսակների գնի շեմը 500 դրամ է: “Baby city”-ում տեղադրված է արկղ, որի մեջ հայտնված յուրաքանչյուր իր արժե 3.000 դրամ:

 

Յուրաքանչյուր ամիս երկու անգամ “Baby city”-ում անցկացնում են մանկական տոնախմբություններ: Այդ օրը խանութ-սրահ են հրավիրվում չարաճճի մանուկներ` մասնակցելու խանութ-սրահի նկարչական և այլ մրցույթներին: Փոքրիկներն այստեղ երգում ու արտասանում են` մուլտֆիլմերի հերոս-խաղալիքների լուռ և գոհունակ հայացքների ներքո: Մրցույթի հաղթողները խանութ-սրահի կողմից ստանում են 10.000-15.000 դրամի նվեր-քարտ:

Տեսակ

Մանկական խանութ-սրահ

Տեսականի

• 0-16 տարեկան աղջիկների և տղաների հագուստ
• զուգագուլպաներ
• վերնաշապիկներ
• բաճկոններ
• տոնական և առօրյա զգեստներ
• անկողնային պարագաներ
• աքսեսուարներ և այլն

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

"Baby city" խանութ-սրահը առաջարկում է 25% զեղչ ողջ տեսականու համար:

Կապ

Բջջ.`

(+374-55) 52 51 46

Հասցե`

ՀՀ, ք. Երևան Դավիթաշեն, Yerevan city 2 հարկ, 33տ.

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի – կիրակի, 11:00 – 20:00