Բաժիններ
Find

“Black & White” գեղեցկության սրահ

Վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, մարմնի և դեմքի կոսմետոլոգիական խնամք` այս ամենը սկսած 2010 թվականից իգական և արական սեռերի ներկայացուցիչներին առաջարկում է “Black & White” գեղեցկության սրահը:

 

Գեղեցկության սրահում գործում են վարսահարդարման երեք սրահներ: Դրանցից մեկը նախատեսված է VIP հաճախորդների համար: Բարեհամբույր և ջերմ մթնոլորտում հաճախորդներին դիմավորում են բարձրակարգ մասնագետներ: Սիրիայից հրավիրված ոճաբան-վարսահարդարներն այստեղ աշխատում են դիմագծերին համապատասխանող սանրվածքի ընտրությամբ: Մազերի արհեստական երկարացում, կրեատիվ կտրվածք, ներկում և հարդարում` այս ամենը “Black & White”-ում իրականացվում է “Yellow”, “LK”, “Estel DE LUXE” և այլ ապրանքանիշերի խնամքի բնական միջոցներով:

 

Գեղեցկության սրահի ծառայությունների թվում են եղունգների ընդհանուր խնամքը, արհեստական աճեցումը, եղունգների լաքապատումը:

 

“Black & White”-ի բժիշկ-կոսմետոլոգներն օգնում են մաշկի խնամքի հարցում: Այստեղ իրականացվում է դեմքի մաքրում, մերսում, թարթիչների արհեստական երկարացում, հոնքերի և շրթունքների տատուաժ, տատու, ինչպես նաև ականջների դակում: Ի դեպ` այս ծառայությունից օգտվողներին սրահն անվճար տրամադրում է անգլիական ոսկեջրած ականջօղեր, որոնք անվնաս են անգամ գերզգայուն մաշկի համար:

 

Գեղեցկության սրահում առանձնահատուկ է մոտեցումը նորապսակների և հղիների նկատմամբ: Նորահարսերին կտրամադրվի անվճար որևէ ծառայություն` սրահի համալիր պրոցեդուրաներից օգտվելու դեպքում: Իսկ ապագա մայրիկները “Black & White”-ից կարող են ինքնարժեքով ձեռք բերել մազի անվնաս ներկեր` առանց ամոնյակի:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

Վարսահարդարում
● մազերի ուղղում
● մազերի ներկում, շերտներկում
● մազերի կրեատիվ կտրվածք
● վնասված մազերի խնամք և երկարացում
● առօրյա և հարսանեկան սանրվածքներ և այլն

Դիմահարդարում
● ամենօրյա
● երեկոյան
● հարսանեկան

Կոսմետոլոգիա
● դեմքի և մարմնի խնամք
● դեմքի խոր մաքրում
● դեմքի մերսում
● ասեղային էպիլյացիա
● բիոէպիլյացիա և այլն

Մատնահարդարում
● մանիկյուր և պեդիկյուր
● ոտքերի և ձեռքերի խնամք

Հատուկ առաջարկ

● Նրանք, ում համար ամանորյա լավագույն նվերը կարող է դառնալ դաջվածքը, գեղեցկության սրահում կգտնեն տոնական զեղչեր` 5-10%:

● Հղի կանայք “Black & White”-ից կարող են ինքնարժեքով գնել առանց ամոնյակի մազի ներկեր:

● Սրահի համալիր ծառայություններից օգտվող հարսնացուներին որևէ ծառայություն կտրամադրվի անվճար:

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Black & White”-ն առաջարկում է օգտվել գեղեցկության սրահի բոլոր ծառայություններից 10-20% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 584520

Բջջ.`

(+374-55) 700044

(+374-94) 077971

(+374-95) 733511

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 8

Էլ.հասցե`

999ani@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00 – 20:00