Բաժիններ
Find

“Բլան” սրճարան

Շտապում ենք ուրախացնել բոլոր այն մարդկանց, ովքեր հասցրել են ձանձրանալ  քաղաքի միօրինակությունից: “Բլան” սրճարանը կհեռացնի Ձեզ առօրյա հոգսերից և միապաղաղությունից. այստեղ կկարողանաք լիարժեք հանգստանալ կոնցեպտուալ ինտերիերի, հիասքանչ խոհանոցի ու անկրկնելի խմիչքների շնորհիվ:

Եվրոպական մասնագետների կողմից ուսուցանված բարձրակարգ խոհարարները որակյալ ու մշտապես թարմ մթերքներից ստեղծում են իսկական խոհանոցային գլուխգործոցներ:  Եվրոպական խոհանոցի ճաշատեսակների բազմազանության մեջ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխանող կերակրատեսակը:

“Բլանի” բարում կարող եք պատվիրել ցանկացած ալկոհոլային խմիչք, յուրահատուկ ոչ ոգելից կոկտեյլներ, դասական ըմպելիքներ, ինչպես նաև հմուտ բարմենների ստեղծագործ աշխատանքի արդյունքում ստացված գեղեցիկ, համեղ ու ինքնատիպ խմիչքներ, տեղում պատրաստված ֆիրմային լիմոնադներ, նրբահամ սմուզիներ ու շեյքեր: Այստեղ կարելի է գտնել նաև սուրճերի, թեյերի ու աղանդերի լայն տեսականի:

Սպասքի, ձևավորման և կահավորման պարագաները ընտրված են ամենաորակյալ ու ամենաբարձրակարգ արտադրողների հավաքածուներից: Այստեղ հաշվի է առնված ամեն մի մանրուք` դարձնելու Ձեր հանգիստը լիարժեք ու անմոռանալի:

“Բլան” սրճարանում ավանդույթ են դարձել թեմատիկ հավաքույթները, կորպորատիվ միջոցառումները, ծննդյան տոնակատարությունները և պարզապես գործնական հանդիպումները:

Տեսակ

Սրճարան

Առանձնահատկություններ

● տեղում պատրաստված ֆիրմային լիմոնադներ, նրբահամ սմուզիներ ու շեյքեր
● թեմատիկ երեկույթներ

Ընթացիկ զեղչ

Մշտական հաճախորդների համար գործում են զեղչի քարտեր:

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 50-20-12

Հասցե`

ՀՀ, Երևան, Մաշտոց 37

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-24:00