Բաժիններ
Find

“Brandroom” տղամարդկանց հագուստի խանութ-սրահ

“Ապահովել գնին համապատասխան որակ”` այս է “Brandroom” (Բրենդրում) ըկերության նշանաբանը: 2011-ից գործող խանութ-սրահը հասցրել է ձեռք բերել արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների համակրանքն ու վստահությունը` ժամանակակից և որակյալ ապրանքատեսականու շնորհիվ:

 

Խանութում ներկայացված են մի շարք հայտնի ապրանքանիշեր` ներմուծված ԱՄ   Էմիրություններից: Նորաոճ և հարմարավետ հագուստ  փնտրող  տղամարդն  այստեղ  կգտնի  ճաշակի, որակի  և գնի ճիշտ  համադրության իրեն հարմար տարբերակը:

 

“Brandroom men”-ում վաճառվող հագուստը հիմնականում առօրյա և սպորտային ոճի է` բամբակյա շապիկներ, վերնաշապիկներ, սվիտերներ, պիջակներ, տաբատներ, ջինսեր, շորտեր: Այստեղ կարելի է գտնել նաև հագուստը համալրող աքսեսուարների մեծ տեսականի` պայուսակներ, ակնոց, կաշվե գոտիներ,  դրամապանակներ, բազմաոճ ժամացույցներ:

 

Խանութ-սրահը հպարտ է տղամարդու կոշիկի հարուստ   տեսականիով: Ուշագրավ է ջայլամի, պիտոնի, կոկորդիլոսի  կաշվից կարված դասական և սպորտային  ոճի  ամուր, որակյալ և յուրահատուկ կոշիկների տեսականին: Խանութի տեսականին թարմեցվում է ամեն ամիս:

 

Այստեղ  գնումներ  կատարելը հարմար է նաև վճարումների  առումով. “Brandroom”-ում կարող եք գնումներ կատարել ինչպես կանխիկ գումարով, այնպես  էլ` վճարային քարտով: 

Ծառայություններ

Հնարավոր է կատալոգից ընտրել և պատվիրել սովորական կամ էկզոտիկ կաշվից կոշիկ

Առանձնահատկություններ

Կոշիկների յուրահատուկ տեսականի

Վճարման միջոց

Կանխիկ և քարտով
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 07 30

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Թումանյան 30-2

Էլ.հասցե`

brandroomstore@yahoo.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի- կիրակի, 11:00-21:00