Բաժիններ
Find

“Brandroom women” հագուստի խանութ-սրահ

Մեր քաղաքի նորաձև հագնվող կանայք և աղջիկները քաջ ծանոթ են “Brandroom  women” (“Բենդրում վուման”) խանութ-սրահին: Մեկ անգամ այստեղ գնումներ կատարած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մշտապես հետևում են “Brandroom  women”-ում ներկայացվող մոդայիկ, հարմարավետ, բազմաոճ  հագուստի և  կոշիկի տեսականու փոփոխություններին:

 

Դասական, երեկոյան, ամենօրյա, սպորտային  գունեղ ու նրբաճաշակ բլուզներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, ինչպես նաև կաշվե և զամշե բարձրակրունկ ու տափակ կոշիկներ, օրիգինալ   բիժուտերիա, ակնոց, շարֆեր. տեսականու այս բազմազանության մեջ կա մեկ ընդհանրություն` որակն ու նորաձևության շունչը: Այս ամենը գնահատող սեթևեթ  կանայք այստեղ անպատճառ կգտնեն ինչպես զուսպ, այնպես էլ վառ ու համարձակ հագուստի ու  կոշիկի մոդելներ:

 

“Brandroom women”-ում վաճառվում են մի շարք հայտնի ապրանքանիշեր` հիմնականում ներմուծված Արաբական Միացյալ Էմիրություններից: Կան ֆրանսիական Vertigo և ամերիկյան BCBG Maxazria ճանաչված ֆիրմաների օրիգինալ   հագուստ, ակնոց, գոտիներ ու ժամացույցներ:

 

Խանութն առաջարկում է նաև մարմնի խնամքի համար նախատեսված քսուքներ` հանրահայտ Victoria’s secret–ի կողմից: “Brandroom women”-ում Ձեզ կսպասարկի անմիջական ու բարեհամբույր անձնակազմը: Խանութ-սրահի տեսականին հաճախակի է փոփոխվում` նորաձևության հետ համընթաց քայլելու, ընտրության լայն հնարավորություն և ժամանակակից, հարմարավետ հագուստ առաջարկելու գործում առաջատար դիրքերում լինելու համար: 

Տեսականի

• երեկոյան զգեստներ
• ամենօրյա զգեստներ
• բլուզներ
• կիսաշրջազգեստներ
• տաբատներ
• կաշվե և զամշե բարձրակրունկ ու տափակ կոշիկներ
• բիժուտերիա
• ակնոց
• շարֆեր

Առանձնահատկություններ

Ֆրանսիական և ամերիկյան ճանաչված ֆիրմաների օրիգինալ հագուստ և ակսեսուարներ

Վճարման միջոց

Կանխիկ և քարտով
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 13 04

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Թումանյան 32/3

Էլ.հասցե`

brandroomstore@yahoo.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-21:00