Բաժիններ
Find

“Calumet” լաունջ բար

“Calumet” լաունջ բարը գործում է 2010 թվականից: Այստեղ կարելի է վայելել ոչ ալկոհոլային, ոգելից թունդ կամ միջին խտության խմիչքներ, կոկտեյլներ, համտեսել թարմ և համեղ արագ սնունդ, լսել հաճելի երաժշտություն:

 

Լաունջ բարի ինքնատիպ դիզայնի գլխավոր բաղկացուցիչներն են պատին փակցված “բաց ճաշացանկը”, փայտյա սեղաններն ու գետնին նստելու համար նախատեսված փափուկ բարձերը: Ուշագրավ է նաև “Calumet”-ի “դրոշների շքերթ”-ի պատը` զարդարված Հայաստանի, Իտալիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, և այլ երկրների ազգային դրոշներով:

 

Այստեղ ամեն հինգշաբթի կարելի է ականջալուր լինել ռոք, ռոքն ռոլ, ջազ և այլ ոճերի երաժշտության կենդանի կատարումներին: Այդ օրը լաունջ բարի մուտքը վճարովի է, մնացած օրերին` անվճար և զույգերով:

 

Բարում կարելի է պատվիրել “Margarita”, “Calumet DooDoo”, “Pink Panther” և այլ կոկտեյլներ, ինչպես նաև վիսկի, ռոմ, բակարդի, տեքիլլա, օղի, գարեջուր, մարտինի, ջին, կոնյակ, գինի և այլ ըմպելիքներ:

 

“Calumet”-ում տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, ինչի օգնությամբ ժամանակն այստեղ սահում է աննկատ` թողնելով վառ տպավորություններ: 

Տեսակ

Լաունջ բար

Խոհանոց

Արագ սնունդ

Իդեալական է

“Calumet” լաունջ բարը կատարյալ վայր է ծննդյան օրը, ընտանեկան հանգիստը, ընկերական հավաքույթն ու ռոմանտիկ երեկոն կազմակերպելու համար:

Երաժշտություն

Այստեղ ողջ օրվա ընթացքում հնչում է լաունջ, ռոք, ջազ, լատինո, բլյուզ ոճերի երաժշտություն: Իսկ հինգշաբթի օրերին կարելի է ունկնդրել երաժշտության կենդանի կատարումներ:

Մուտք

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով 

Վճարման միջոց

Կանխիկ

 

Կապ

Հեռ.`

(+374-99) 88 11 73

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 56ա

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի 17:00-03:00