Բաժիններ
Find

“Չապլին” սրճարան-բիստրո


Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի մարմնավորողը, այստեղ` Երևանում, սպասում է Ձեզ` գեղեցկացնելու և ինչու չէ նաև իմաստավորելու Ձեր օրը:


Չապլինի հանճարեղ հոգով կերտած կերպարներն այստեղ պատերին են, ֆիլմերից դրվագները` էկրանին, երաժշտության ելևէջներն` օդում: Այստեղ ամեն ինչ յուրօրինակ է, ինքնատիպ: Աշխարհահռչակ դերասանի սիրահարներին հաճելիորեն կզարմացնի յուրահատուկ մթնոլորրտն ու կահավորանքը:

Ճաշակի, կինոյի պատմության և ջերմ, հանգիստ միջավայրի միախառնումը կպարգևի Ձեզ էսթետիկ հիացմունք ու հաճելի տրամադրություն, իսկ ուշադիր ու հյուրընկալ անձնակազմը կդարձնի Ձեր այցն այստեղ նույնքան անմիջական ու ուրախ, որքան կզգաք Ձեզ ամենասիրելի ընկերների հետ հավաքույթի ժամանակ:

Սրահն իր յուրահատուկ ինտերիերով և տարբերվող ճաշացանկով պարզապես չի կարող չգրավել հաճախորդների ուշադրությունը:

Ճաշացանկում ներկայացված են բազմատեսակ համեղ ու ախորժելի պիցցաներ` լեգենդար դերասանի ֆիլմերի անվանումներով:


“Չապլին” սրճարան-բիստրոյի ճաշացանկը համալրված է նաև բիզնես լանչերի մեծ տեսականիով, որոնք մատչելի են, համեղ ու հետաքրքիր: Ուտեստների   լայն բազմազանությամբ “Չապլին”- ի ճաշացանկը կգոհացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

Մաշտոցի 20 հասցեում գտնվող “Չապլին” բիստրոն մշտապես զարմացնում է իր հաճախորդներին  նոր, յուրօրինակ կերակրատեսակներով, հետաքրքիր միջոցառումներով և բարձրաճաշակ կենդանի երաժշտությամբ:

“Չապլին” –ի անկրկնելի ուտեստները կարող եք վայելել նաև տանը կամ աշխատավայրում, քանզի այստեղ գործում է նաև առաքում:

Տեսակ

Սրճարան-բիստրո

Երաժշտություն

Ջազ, փոփ

Հատուկ առաջարկ

● լեգենդար դերասանի ֆիլմերի անվանումներով պիցցաներ
● “Չապլին” սրճարան-բիստրոյի ճաշացանկը համալրված է նաև բիզնես լանչերի մեծ տեսականիով, որոնք մատչելի են, համեղ ու հետաքրքիր
● գործում է առաքում

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Չապլին” սրճարան-բիստրոն FIND քարտատերերին տրամադրվում է 15% զեղչ:

Կապ

Բջջ.`

(+374-91) 88 15 88

(+374-95) 88 16 88

Հասցե`

ՀՀ, Երևան, Մաշտոց 20

Էլ.հասցե`

chaplin_bistro@yahoo.com