Բաժիններ
Find

“Creative photo” ֆոտոկրպակ

Հայաստանում իր տեսակի մեջ միակ “Creative photo” ֆոտոկրպակը տեղակայված է “Մոսկվա” կինոթատրոնում: Այն գործում է առանց մարդկային գործոնի` հատուկ ծրագրի միջոցով: Ֆոտոկրպակի այցելուն կարող է սենսորային էկրանով նշել, թե լուսանկարի որ տարբերակն է նախընտրում` creative photo (սև ու սպիտակ լուսանկար), fun photo (զվարճալի լուսանկար) կամ passport photo (անձագրի լուսանկար):

 

Լուսանկարի ապագա “հերոսը” կարող է տեսնել ու գնահատել իր պատկերի արտացոլանքն էկրանին: Երբ ազդարարվում է “GO” հրահանգը, տեսախցիկը մեկ վայրկյան տևող ընդմիջումներով վեց լուսանկար է անում:

 

Վերջնական արդյունքը` լուսանկարը ընդամենը 40-45 վայրկյան հետո արտատպվում և դուրս է գալիս սենսորային էկրանի ներքևում տեղակայված համապատասխան սարքից:

 

Ցանկության դեպքում լուսանկարները տպվում են այցելուի ընտրած ֆոնի վրա: Ֆոտոկրպակի պատին փակցված է “քայլերի ուղեցույց”, որտեղ նշված են հարկ եղած լուսանկարը ստանալու համար պահանջվող գործողությունները: Այստեղ կարելի է գտնել նաև սպասարկող անձնակազմի հեռախոսահամարները: Վերջիններիս կարելի է զանգահարել ու դիմել ֆոտոկրպակում որևէ խնդիր առաջանալու դեպքում:

 

Այցելուների հարմարավետության ու ժամանակի խնայողության համար այստեղ յուրաքանչյուր գործողություն առավելագույնս պարզեցված է, ինչն ինքնստինքյան բացառում է դժվարությունները` ժամանակակից տեխնոլոգիաների հետ “շփման” գործում:

Տեսակ

Ֆոտոկրպակ

Գործունեություն

• Creative photo (սև ու սպիտակ լուսանկար)
• Fun photo (զվարճալի լուսանկար)
• Passport photo (անձնագրի լուսանկար)

Առանձնահատկություններ

• նորույթ Հայաստանում
• կրեատիվ զվարճանք երիտասարդների համար
• անձնագրի լուսանկարի ակնթարթային ստացում

Ուղեցույց

Քայլ 1-ին 

 Ընտրեք առաջարկվող  տարբերակներից մեկը`

  • Creative photo (սև ու սպիտակ լուսանկար)
  • Fun photo (զվարճալի լուսանկար)
  • Passport photo (անձնագրի լուսանկար)

Քայլ 2-րդ   Տեղադրել գումարը, որից 4 վայրկյան հետո տեսախցիկը
 կսկսի նկարել շարունակական 6 նկար 1 վայրկյան
 ընդմիջումով (գումարի տեղադրելուց  հետո նայել ֆոտոխցիկին)
Քայլ 3-րդ    Նկարի արտատպում (տեղի է ունենում 45 վայրկյանի ընթացքում)

Վճարման միջոց

Վճարային տերմինալով (6 նկար – 1000դրամ)

 

Հատուկ առաջարկ

Շուտով “Creative photo”-ն կազմակերպելու է “շաբաթվա լավագույն լուսանկար” խաղարկություն: Հաղթող զույգը կամ զույգերը կպարգևատրվեն “Մոսկվա” կինոթատրոնի տոմսերով:

Կապ

Բջջ.`

(+374-77) 124222

(+374-77) 885539

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Աբովյան 18 (“Մոսկվա” կինոթատրոն)

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-24:00