Բաժիններ
Find

“Դոկտեխնիկ” ՍՊԸ

“Դոկտեխնիկ”-ը ռուսական “Ինկոտեքս” ընկերության “Մերկուրի” ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Սկսած 2007 թվականից, ընկերությունն առաջարկում է լայն անվանացանկով բարձրորակ սարքավորումներ և մատուցում է բարձրակարգ մասնագիտական ծառայություններ: Այստեղ աշխատում են արդարացնել հաճախորդի բոլոր ակնկալիքները, գործել ժամանակին համընթաց և մնալ ոլորտի առաջատարների շարքում` լավագույն որակը հարմարավետ առաջարկի հետ համադրելու վարպետության շնորհիվ:

 

“Դոկտեխնիկ” ընկերության գործունեությունը 3 հիմնական ուղղություն ունի` հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) վաճառք և սպասարկում, առևտրային, բանկային սարքավորումների վաճառք:

 

Ընկերությունը  միակն  է  Հայաստանում  ՀԴՄ-ների  հետ  կապված առաջարկների բազմազանությամբ ու յուրահատկությամբ: “Меркурий-130F”, “Меркурий-180F”, “Меркурий-130F GSM”, “Меркурий-180F GSM”, “Меркурий-150" Pos-Terminal, "Меркурий-119", “Меркурий-120F Taksometer.  ՀԴՄ  այս տեսակների հետ   մեկտեղ   ընկերությունն   իր   հաճախորդներին   տրամադրում   է   մի   շարք այլ եզակի հնարավորություններ:

 

ՀԴՄ-ների հետ կապված օրենսդրական և հարկային փոփոխությունները, սկսած 2013թ-ից պահանջում են նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների գործածություն: “Դոկտեխնիկ”-ն առաջարկում է օրենքին հետևելը ևս դարձնել շահավետ` ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, ինչպես նաև փոխանակել հին ՀԴՄ-ները նորով: Հարկ է նշել, որ “Դոկտեխնիկ”-ը նախանձախնդիր է նաև ՀԴՄ-ների երաշխիքային բարձրակարգ սպասարկման հարցում:

 

“Դոկտեխնիկ”-ն առաջարկում է “GSM” մոդեմի տեղադրում: Այն հարկային տեսչության սերվերի հետ “GPRS” համակարգով աշխատելու հնարավորություն է տալիս` փաստաթղթավորում է ուղարկված տեղեկությունը հասել է հարկային տեսչության սերվերին թե ոչ: “Դոկտեխնիկ”-ի բոլոր սարքերն ունեն այս համակարգը, կամ այն ներդնելու հնարավորությունը:


“Դոկտեխնիկ”-ի առաջարկած առևտրային սարքավորումների թվում են էլեկտրական կշեռքներ, կտրոն տպող սարքեր և կանխիկ գումարի դարակներ:

 

Այն ընկերություններին, որոնք ցանկանում են ձեռք բերել բանկային սարքավորումներ, “Դոկտեխնիկ”-ն առաջարկում է դրամ ստուգող, դրամ հաշվող սարքեր և կանխիկ գումարի դարակներ: Բանկային և առևտրային սարքավորումներն ունեն մեկուկես տարվա երաշխիք:

 

“Դոկտեխնիկ”-ն առաջարկում է նաև 15-ից մինչև 150 կգ կշռող, մարտկոցով և հոսանքով աշխատող էլեկտրոնային կշեռքներ, որոնց օգտագործումը բավական պարզ է: Ընկերությունը հպարտությամբ է ներկայացնում ռուսական “Մերկուրի” ապրանքանիշի 150 կգ կշռող, նիկելապատ, չգունաթափվող հարթակով, բարձր զգայունություն ունեցող էլեկտրոնային կշեռքը, որն օգտագործում են նաև սպորտ դպրոցներում, ձկնաբուծության և այլ ոլորտներում:

 

Անհատական պատվերի դեպքում “Դոկտեխնիկ”-ը կարող է ներմուծել մինչև 500 կգ կշռող կշեռքներ: Ընկերության բոլոր կշեռքներն ունեն երկու էկրան (display) և 1000 անուն և ավել ապրանք հիշելու հնարավորություն:

 

Շահագործման հանձնելուց առաջ բոլոր սարքավորումները “փորձաշրջան” են անցնում: “Դոկտեխնիկ”-ի բարձրակարգ մասնագետները ստուգում և գործի են գցում ներմուծված յուրաքանչյուր ապրանքատեսակ: 

 

“Դոկտեխնիկ”-ն այսօր սպասարկում է ավելի քան 5000 ընկերությունների, այդ թվում նաև տարադրամի փոխանակման կետերի: Ընկերության հաճախորդների թվում են ինչպես խոշոր ձեռնարկություններ` հյուրանոցային համալիրներ, սուպերմարկետներ, բժշկական կենտրոններ, այնպես էլ փոքր խանութներ և այլ մասնավոր կառույցներ: Դրանց աշխատանքային ընթացքի անխափանությունն ուղիղ համեմատական է “Դոկտեխնիկ”-ի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ գործունեությանը: Լավագույն ձեռքբերումը “Դոկտեխնիկ”-ի համար հաճախորդների վստահությունն է, որը կարելի է շահել միայն անթերի որակի և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: 

Տեսականի

• հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) և սակաչափիչներ (տաքսոմետրեր)
• էլեկտրոնային կշեռքներ
• կանխիկ դրամի արկղեր
• գծիկավոր կոդերի (շտրիխ կոդերի) տպիչներ, դրամ հաշվող և ստուգող ապարատներ

Ծառայություններ

“Դոկտեխնիկ”-ի հմուտ մասնագետներն իրականացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների և էլեկտրոնային կշեռքների տեղադրում, նորոգում և սպասարկում

Հատուկ առաջարկ

Ընկերությունն առաջարկում է դեն նետելու, ասել է թե` գումար կորցնելու փոխարեն հին ՀԴՄ-ները փոխանակել նորով:
Բիզնեսի աշխարհում տեղի ունեցած ցանկացած նորամուծություն իր հարմար ու շահավետ արձագանքն է գտնում “Դոկտեխնիկ”-ում. “Դոկտեխնիկը" Հայաստանում "Մերկուրի" ապրանքանիշի “GSM” մոդեմ տեղադրող միակ լավագույն ընկերությունն է

Առանձնահատկություններ

“Դոկտեխնիկ”-ում կարելի է հին ՀԴՄ-ները փոխանակել նորի հետ:
Ընկերությունը տեղադրում է “GSM” մոդեմ, ինչը հարկային տեսչության սերվերի հետ “GPRS” համակարգով աշխատելու հնարավորություն է տալիս:
Ընկերությունն առաջարկում է “Մերկուրի” ապրանքանիշի մինչև 150 կգ կշռող, նիկելապատ, չգունաթափվող հարթակով, բարձր զգայունություն ունեցող էլեկտրոնային կշեռք

Ընթացիկ զեղչ

Յուրաքանչյուր 2-րդ ՀԴՄ կամ որևէ այլլ սարք ձեռք բերողին տրամադրվում են զեղչեր

Գործընկերներ

“Հարի Մոթորս” ՍՊԸ (harimotors@mail.ru)
“Մերուժան Հովհաննիսյան” ՍՊԸ (www.merhov.info)
“Իմ Իլլեն” ՍՊԸ ք. Երևան, Արամի 90-2 (+374-10) 545443, (+374-93) 545443
“Մինիկա Սերվիս” ՍՊԸ ք. Երևան, Հ. Հակոբյան 3 (+374-10) 276422, (+374-10) 565971
“Հայկ Հարությունյան” ՍՊԸ ք. Աշտարակ, Սիսակյան 16 (+374050) 16229 (+374-93) 587062
Գևորգյան Մնացական, Արարատի մարզ, (+374-94) 582883
Գրիգորյան Գրիգոր, ք. Գյումրի Բոլվարիայի 3ա, (+374-93) 329819 , (+374-312) 39819
Միքայելյան Էրիկ, ք. Հրազդան, ք. Չարենցավան, Երրորդ թաղամաս, (+374-226) 44588
Նալբանդյան Լեռնիկ, ք. Աբովյան, Բարեկամության 1, (+374-222) 20140
Զաքարյան Գայանե, ք. Վանաձոր (+374-77) 453412, (+374-77) 343412, (+374-91) 680291
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 59 93

Բջջ.`

(+374-91) 00 09 28

(+374-91) 00 09 25

(+374-91) 41 09 25

Հասցե`

ՀՀ., ք. Երևան, Մովսես Խորենացու 26/14

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 10:00-18:00