Բաժիններ
Find

“ELC” խաղալիքների խանութ–սրահ

Անգլիական “ELC” խաղալիքների ապրանքանիշը Երևանում է 2011 թվականից: Խանութ–սրահի խաղալիքներն օժտված են երեխայի միտքը զարգացնող տարաբնույթ հատկություններով: Նախ և առաջ դրանք անվտանգ են իրենց դիզայնով, պատրաստված են բնական հումքից և մինչ փոքրիկների դատին հանձնվելը` “փորձաշրջան” են անցնում: Բարձրակարգ մասնագետները ծնողների և երեխաների օգնությամբ նախօրոք փորձարկում են, թե կոտրվելու դեպքում խաղալիքները որքանով կարող են վտանգավոր լինել փոքրիկի համար:

 

“ELC”-ում ընտրությունը բավական մեծ է: Այստեղ խաղալիքները ցուցադրված են առանց տուփերի, այնպես, որ երեխան ինքնուրույն կարողանում է գտնել իրեն անհրաժեշտ կամ դուր եկած խաղալիքը: Խանութ-սրահում փոքրիկներն անարգել շոշափում և ուսումնասիրում են ընտրած խաղալիքը: Դա էլ ինքնանպատակ չէ, քանի որ “ELC” խանութ-սրահի գործունեությունը միայն վաճառքով չի սահմանափակվում. այստեղ փորձում են փոքրիկին ընձեռված լիակատար ազատության միջոցով խթանել նրա ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և ճաշակի ձևավորման գործընթացը: 

 

Խանութ–սրահի խաղալիքները դասակարգված են ըստ տարիքային խմբերի: Ատամկրծիչները, զրնգացող, մատների շարժումները զարգացնող խաղալիքները նախատեսված են 0-3 ամսեկանների համար: Լսողությունը, ռիթմի զգացողությունը, հիշողությունը և մտավոր ունակությունները զարգացնող խաղալիքները մեկ տարեկանը լրացած երեխաների համար են: Ուշագրավ են հատկապես խաղալիք երաժշտական գործիքները: Գունավոր դաշնամուրն ունի առանձին աթոռ, բարձրախոս և ձայնագրություններ կատարելու հնարավորություն: Իսկ թղթե կոշիկը հատուկ այն բալիկների համար է, ովքեր մշտապես պատերազմում են աջ ու ձախ ոտքերին համապատասխան կոշիկն ինքնուրույն և ճիշտ հագնելու անհրաժեշտության հետ: Այս խաղալիքի օգնությամբ երեխան կարող է նաև սովորել կապել կոշկաքուղերը (шнурки):

 

Ջրային խաղերի բաժինը ևս ունի հատուկ առաջարկների մեծ ցանկ` ինքնուրույն լողալ սովորեցնող խաղալիքներ, օդային պղպջակներ արձակող սարք, թևի օղակներ և այլն: Եզակի առաջարկներից են տիկնիկի տակդիրը, 3D ակնոցով զննելու համար նախատեսված նկարները, ջուրը զտող խաղալիք բաժակները և այլ առանձնահատուկ նմուշներ:

 

“ELC” խանութ–սրահում ավանդական են դարձել փոքրիկներին նվիրված միջոցառումները` ինչպես տոնական, այնպես էլ սովորական օրերին: Երեխաների համար այդ նախաձեռնությունն իսկական նվեր է, քանի որ խանութ-սրահի տարածքը մի մեծ ու հարուստ խաղահրապարակ է դառնում, որտեղ փոքրիկները միասին խաղում են, վազվզում, լուսանկարվում և ընտրում են տոնական օրվա ընթացքում առավել շատ դուր եկած խաղալիքը:

 

Խանութ-սրահին կից գործում է “Big Birthday club” վիրտուալ ակումբը, որին անդամագրված ծնողների փոքրիկներն իրենց ծննդյան օրը ստանում են անակնկալ-նամակ` 20% զեղչի քարտով: Երեք օրվա ընթացքում կարելի է այդ զեղչի քարտով գնումներ կատարել “ELC”-ից, ինչպես նաև ստանալ շնորհավորական բացիկ և խանութ–սրահի պատրաստած փոքրիկ նվերը հոբելյարին:

 

Մեկ անգամ “ELC” այցելած փոքրիկն անպատճառ մտապահում է մանկական այս թագավորության հասցեն: Խայտաբղետ, տարատեսակ և բազմաֆունկցիոնալ խաղալիքների հարուստ տեսականի առաջարկող ընկերությունը բացման օրից ի վեր երեխաների լավագույն բարեկամն է և հպարտությամբ է կրում մանուկներին զվարճացնող ու զարգացնող խաղալիքների միակ մասնագիտացված խանութ–սրահի պատվավոր “տիտղոսը”:

Տեսակ

Խաղալիքների խանութ-սրահ

Տեսականի

• տարատեսակ խաղալիքներ (0-16 տարեկան)
• հողի հետ խաղալու համար նախատեսված խաղալիքներ
• բակային խաղեր
• գրքեր
• մատիտներ
• մեքենաներ
• փազլներ
• սոսինձներ
• տիկնիկներ
• արհեստական կաուչուկե լողավազաններ

Ծառայություններ

Անդամագրվելով “Big Birthday club” վիրտուալ ակումբին` Ձեր էլ. հասցեով պարբերաբար կստանաք կազմակերպվող միջոցառումների, ընթացիկ զեղչերի և այլ նորությունների մասին տեղեկատվություն

Առանձնահատկություններ

• Խաղալիքների խանութ-սրահի սպասարկումն իրականացնում են մասնագիտացված խորհրդատու-վաճառողուհիները: Նրանք օգնում են ընտրել Ձեր փոքրիկի տարիքին ու նախասիրություններին լիովին համապատասխանող խաղալիք:

• Մինչ վաճառքը յուրաքանչյուր խաղալիք անցնում է մանրազնին ուսումնասիրություն: Անգամ հաշվարկվում է կոտրված խաղալիքը փոքրիկի բերանը տանելու վտանգը:

• “ELC” խանութ-սրահն ունի բութ (կլոր) անկյուններով խաղալիքների տեսականի:

• Խանութ–սրահում գործում է մշակութային բաժին: Այստեղի մշտական այցելուները հետաքրքրասեր ու տառաճանաչ մանուկներն են: “Spell and learn” խաղալիքը, որը գունավոր պատկերազարդ գիրք է, սովորեցնում է կենդանիների անունների արտասանության ու գրելու ճիշտ ձևը

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 54 57 06

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53 (“Mothercare” խանութ-սրահի երրորդ հարկում)

Կայք`

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00–21:00