Բաժիններ
Find

“Elite Club Angel” սրճարան, ռեստորան-բար

Elite Club Angel”-ը մի վայր է, որտեղ մեկտեղված են ուրախ ժամանցի բոլոր բաղկացուցիչները: Այն ունի սրճարան, ռեստորան-բար և VIP սրահ: VIP սրահը նախատեսված է 10-12 անձանց համար: Ռեստորան-բարի ինտերիերը մեղմ և աչքին հաճելի գույներով է, պատերին բնապատկերներ են, իսկ ծղոտից սեղաններն ու աթոռները հարմարավետ են և ընդարձակ: Սրահն ապահովված է բարձրակարգ ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգերով:

 

Երեքշաբթի և շաբաթ օրերին “Elite Club Angel”-ում լատինոամերիկյան ռիթմերի երեկո է հայտարարվում: Միջոցառման սկիզբն ազդարարվում է ժամը 21:00-ին: Մուտքը զույգերով է և յուրաքանչյուր անձի համար արժե 1000 դրամ: Բոլոր նրանք ովքեր սիրում են պարել սալսա այստեղ կարող են անմոռանալի երեկո անցկացնել: Սրահի պրոֆեսիոնալ պարուսույցը ցանկացողներին անվճար սովորեցնում է սալսա կոչվող պարի շարժումներն ու կատարման տեխնիկան:

 

Այստեղ ամեն օր ժամը 7-ից հնչում է կենդանի երաժշտություն, իսկ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 21:00-ից ռեստորան-բարում հնչում է գործիքային երաժշտություն (սաքսաֆոն և կիթառ): Ուրբաթ օրերին “Elite Club Angel”-ը սպասում է շանսոնի սիրահարներին: Նման միջոցառումների ժամանակ հաստատության մուտքի արժեքը 1000 դրամ է:

 

“Elite Club Angel”-ում կարելի է համտեսել ալկոհոլային սուրճի տեսականին և կովկասյան, Եվրոպական խոհանոցների լավագույն ճաշատեսակները: Բուսակերները կարող են օգտվել “պասային խոհանոց և աղցաններ” բաժնի կերակրատեսակներից:

 

Բարը հարուստ է խմիչքների բազմազանությամբ` ջին, ռոմ, լիկյոր, վերմուտ, վիսկի, կոնյակ, հայկական, վրացական, փրփրուն գինիներ և այլն: Այստեղ մատուցվում է ոգելից և ոչ ալկոհոլային կոկտեյլներ:

 

“Elite Club Angel” սրճարան, ռեստորան-բարը իր այցելուներին մշտապես ներկայանում է նորարական առաջարկներով, հետաքրքիր միջոցառումներով և համեղ կերակրատեսակներով:

Տեսակ

Սրճարան, ռեստորան-բար

Իդեալական է

“Elite Club Angel”-ը կատարյալ վայր է ծննդյան տոների, ընտանեկան և ընկերական ժամանցի, տարաբնույթ միջոցառումների, բանկետների, ֆուրշետի, կորպորատիվ հանդիպումների համար

Հատուկ առաջարկ

“Elite Club Angel”-ը ունի բիզնես առաջարկ երեկույթներ (party) կազմակերպողներին…

Առանձնահատկություններ

“Elite Club Angel”-ն իր այցելուներին առաջարկում է “ապառիկ սնունդ”: Հարկավոր է միայն վճարել պատվերի արժեքի 30%-ը, մնացած գումարը կարելի է մարել երկու ամսվա ընթացքում: Այս բացառիկ առաջարկից կարող են օգտվել պետական և ոչ պետական կառույցների հաստիքային աշխատողները

Առաքում

“Elite Club Angel”-ն իրականացնում է առաքում Երևանի տարածքում

Մուտք

Դիմանցում

Հագուստ

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Այստեղ FIND քարտատերերը ողջ տեսականուց կարող են օգտվել 20% զեղչով

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 43 43

Բջջ.`

(+374-77) 57 78 77

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 20

Էլ.հասցե`

elitclubangel@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-24:00