Բաժիններ
Find

“Էլտառոզ–Ռոզէլիտա” մանկապարտեզ

Կրթօջախները  հիմնադրվել են Մարդոյանների ընտանիքի կողմից դեռևս 1993 թվականին:

 

Մասնավոր մանկապարտեզ հիմնելու գաղափարը վաղուց էր հղացել տեր և տիկին Մարդոյանների և նրանց ավագ դուստր Էլեն Մարդոյանի մոտ: Ընտանիքը շատ համառություն, աշխատասիրություն ու ջանքեր ներդրեց այս մեծ ծրագիրը կյանքի կոչելու համար:

Մարդոյաններն այցելեցին ԱՄՆ, Եվրոպայի բազմաթիվ երկրներ և հավաքելով ու ուսումնասիրելով նրանց փորձըհամադրելով դաստիարակության մեթոդիկայի հայկական ավանդական փորձի հետհասան բարձր ու հաջող արդյունքների:

Սկզբում` 1993 թվականին բացվեց Դեմիրճյան 8 հասցեով գործող “Էլտառոզ”  մանկապարտեզը,  ապա 2002-ի գարնանը Տիգրան Մեծ 44/3 հասցեում  հիմնադրվեց “Էլտառոզ” մանկապարտեզի երկրորդ մասնաճյուղը: 2002թ-ի աշնանը երկու տարվա շինարարական մեծ աշխատանքների արդյունքում Դեմիրճյան 8 հասցեում գտնվող մակապարտեզի տարածքում բացվեց երկհարկանի նորակառույց մասնաշենքը: 2009թ-ի աշնանը բացվեց 3-րդ “Ռոզէլիտա” մանկապարտեզը Ալիխանյան 3 հասցեում:

 

Ներկայումս բոլոր մանկապարտեզների շինարարական լուծումները, կառույցի ներքին պայմանները, կահավորանքը ու երեխաների տարիքային խմբերին համապատասխան խաղահրապարակները ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշներին:


Այստեղ է հավաքված ամենապրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմը,  լավագույն մանկավարժ -դաստիարակները, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում երեխաների կրթության և դաստիարակության գործում անթերի հանդես գալու համար: Այս ամենում կարելի է համոզվել բաց պարապմունքներիհանդեսների և տոնական միջոցառումների ժամանակ:

 

Շնորհիվ ամենամյա ներդրումների, Մարդոյանների ընտանիքի հոգատար, ջերմ և սրտացավ աշխատանքի` բոլոր կրթօջախներում ապահովված է բարձր որակ, որ տարիներ շարունակ վստահություն է ներշնչում:

Տեսակ

Մանկապարտեզ

Ծառայություններ

• “Ռոզէլիտա” մանկապարտեզում գործում է 3 խումբ` ռուսական, անգլիական, հայկական
• Երեխաների խնամքը և կրթությունը իրագործվում է 4 առանձին տարիքային խմբերում` ուսուցչի, դաստիարակի, նրա օգնականի, բուժքույրի կողմից

• Մանկավարժական աշխատակազմը բազմափորձ է, ընտրված են մրցույթային կարգով և ունեն կրթական բարձր որակավորում

• Երեխաների թիվը խմբում կազմում է 15-18 երեխա և խիստ պահպանվում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխայի հանդեպ

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 58-65-38

Հասցե`

ՀՀ, Երևան, ՏիգրանՄեծ 44/3

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի - շաբաթ , 08:30 – 18:30

Կապ

Հեռ.`

(+374-10) 57-03-15

Հասցե`

ՀՀ, Երևան, Դ. Դեմիրճյան 8

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի - շաբաթ, 08:30 – 18:30

Կապ

Հեռ.`

(+374-10)54-23-60

Հասցե`

ՀՀ, Երևան, Իս. Ալիխանյան 3

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի - շաբաթ , 08:30 – 18:30