Բաժիններ
Find

“Իվենթ սերվիս” հանդիսությունների կազմակերպման գործակալություն

“Իվենթ սերվիս”  կազմակերպությունը  գեղեցկացնում ու լուսավորում է Ձեր կյանքի կարևորագույն պահերը:

Գործակալության աշխատանքն ուղղված է առօրյա հոգսերով լի կյանքը դարձնել գեղեցիկ ու անհոգ, ուրախ և տոնական իրադարձությունների միջոցով:  Տոնն անհրաժեշտ է բոլորիս   անկախ  տարիքից ու նախասիրություններից:

Եթե երազում եք անմոռանալի հարսանեկան արարողության կամ ծննդյան տոնակատարության մասին, որին ներկա կգտնվեն Ձեր սիրելի կատարողները, ցանկանում եք կազմակերպել երեկույթ, կորպորատիվ միջոցառում կամ հանդիսավոր կերպով իրականացնել բացման ճոխ արարողություն, ապա  “Իվենթ սերվիսի” պրոֆեսիոնալ մասնագետների կողմից մատուցվող միջոցառումների կազմակերպման և իրականացման ծառայությունները հենց Ձեզ համար են:

“Իվենթ սերվիսի” գործունեության  հիմքում ընկած է անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: Ցանկացած իրադարձության կազմակերպման համար մշակվում է համապատասխան միջոցառումների մի ամբողջական համակարգ, որտեղ հաշվի են առնվում Ձեր ճաշակը և նախասիրությունները:

Գործակալության մասնագետները կառաջարկեն միջոցառման անցկացման յուրահատուկ դիզայներական լուծումներ, Ձեր ցանկությամբ կընտրեն միջոցառման անցկացման վայրը, կպատրաստեն  յուրօրինակ սցենար, կապահովեն հյուրերի բարձր տրամադրությունը միջոցառման ամբողջ ընթացքում, ինչը կօգնի անմոռանալի տոնի վերածել այդ իրադարձությունը:

Հաջողված միջոցառում իրականացնելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստում, լավ կազմակերպում և փայլուն իրականացում, ինչն էլ հանդիսանում է “Իվենթ սերվիս” – ի փորձառու մասնագետների ամենօրյա աշխատանքը:

 

“Իվենթ սերվիս” ընկերության կազմակերպած ֆուրշետները համարվում են հայկական հյուրասիրության լավագույն օրինակներ՝ համեմված եվրոպական ճոխությամբ և նրբագեղությամբ, իսկ դրանք պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ և հիմնարար հմտություններ: Ընկերության մասնագետները հետևում են եվրոպական վերջին տենդենցներին և արտացոլում են դրանք մատուցած մթերքների և ըմպելիքների, ինչպես նաև դրանց պատրաստման և մատուցման ձևերի մեջ: Հենց այդ պատճառով, վստահելով ֆուրշետի կազմակերպումը “Իվենթ սերվիսի” մասնագետներին, Դուք խուսափում եք կազմակերպչական թերություններից և ընդգծում Ձեր ընկերության նուրբ ճաշակն ու ինքնուրույնությունը, կամ, եթե կազմակերպվում է մասնավոր ֆուրշետ, Ձեր իսկ անհատականությունը:

Տեսակ

Հանդիսությունների կազմակերպման գործակալություն

Ծառայություններ

● միջոցառումների անվճար կոնսուլտացիա
● նախահարսենական “мальчишник” և “девичник” հավաքույթների կազմակերպում
● ապագա մայրիկների համար “Ես Մայրիկ եմ դառնում
● ատամհատիկ
● ջերմ դիմավորում օդանավակայանում կենդանի ժողովրդական երգով և պարով
● երաժշտական անակնկալներ
● հարսանիքի պլանավորում, դիզայն և կազմակերպում
● Հայաստանի տարածքում հատուկ հյուրերի և նորապսակների համար ծառատունկ
● մեղրամսի կազմակերպում

Վճարման միջոց

Կանխիկ, վճարային քարտով, փոխանցումով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Իվենտ սերվիս” կազմակերպությունը FIND քարտատերերին տրամադրում է 10% զեղչ ֆուրշետի կազմակերպման համար:

Կապ

Հեռ.`

(+374-10) 22 11 44

Բջջ.`

(+374-93) 92 88 80

(+374-77) 14 10 22

Հասցե`

ՀՀ, Երևան, Կոմիտաս 30

Էլ.հասցե`

eventservicellc@gmail.com