Բաժիններ
Find

“Factory” ռեստորան


Փարպեցի 14/2 հասցեյում գործում է քաղաքի ամենաինքնատիպ ու օրիգինալ ռեստորաններից մեկը` “Factory”-ն:
Միայն այստեղ կարող եք վայելել իսկական ամերիկյան ավանդույթներով, թարմ ու որակյալ մթերքից պատրաստված համեղ, անկրկնելի բուրգերներ ու սենդվիչներ, զանազան ֆրեշ հյութեր և ոչ միայն:

“Factory”-ի մթնոլորտն յուրօրինակ է, այն իր տեսակով միակն է ամբողջ Հայաստանում: Առանձին սրահներում կարելի է հանդիպել 70-ականների Ամերիկային բնորոշ ինտերիերի էլեմենտներ, պատերին` հետաքրքիր նկարներ, պաստառներ և անգամ մեքենայի դռներ:

“Factory”-ն հիանալի վայր է նորություն փնտրողների համար: Ինքնատիպ “գործարանային” ոճի, հաճելի երաժշտության ու ախորժալի ուտեստների համադրությունը իսկական տոն կպատճառի Ձեզ:


Այստեղ Ձեզ համար կարող եք բացահայտել տավարի մսով, ռոկֆոր պանրի և օրեգանոյի սոուսով համեմված “Rodeo”, հավի կրծքամսով նրբահամ “Fiesta”, հատուկ Լիբանանից բերված համեմունքներով, հենց “Factory”-ում պատրաստված սուջուխով բուրգերները, ինչպես նաև “Heart Attack” (“Սրտի Կաթված”) շատ մեծ կամ ինչպես ընդունված է ասել բուրգերի հայրենիքում extra large buger-ը:

Ի դեպ, “Factory”-ում հաճախ անց են կացվում տարբեր մրցաշարեր: Շուտով այստեղ սկսվելու է “Burger Championship 2013”-ը, որի ժամանակ մրցակիցները ճաշակելու են հենց  “Heart Attack” բուրգերը:

 

 Factory”-ում կարող եք մասնակցել նաև ամեն շաբաթ անցկացվող գարեջրի մրցույթներին:

 

“Factory”-ում կարելի է համտեսել հիանալի, հետաքրքրի կոկտեյլներ, ֆրեշներ ու շեյքեր, համեղ սուրճ ու պաղպաղակ:

Ձեր պատվերը պատրաստվում է հենց Ձեր աչքի առջև, մթերքը մշտապես շատ թարմ է ու բարձրորակ, սպասարկումը` բարեհամբույր և ուրախ: Սրանք “Factory”-ի մի շարք առավելություններից ընդամենը մի քանիսն են:

Այստեղ կարող եք այցելել ընկերական, ընտանեկան միջոցառումների, կորպորատիվ հավաքույթների, տարբերվող ու հետաքրքրիր ռոմանտիկ ժամադրություն անցկացնելու կամ պարզապես համեղ ուտելու համար:

Տեսակ

սրճարան - ռեստորան

Երաժշտություն

Փոփ` եվրոպական, ամերիկյան, բալկանյան

Խոհանոց

ամերիկյան

 

“Burger Championship 2013” Հուլիսի 11 Ժամը 21:00

 

 

Բաց մի թող հնարավորությունը մասնակցելու “Burger Championship 2013”-ին: Իմացիր ավելին (010) 532488

 

 

Միայն մինչև հուլիսի 30 հատուկ առաջարկ “Factory”-ից

  Անսահմանափակ նարգիլե + անսահմանափակ հավի թևիկներ+ անսահմանափակ գարեջուր=6000 դրամ

Էկոնոմ լանչ “Factory”-ից

Բուրգեր+ֆրի+գազավորված հյութ=1200 դրամ

 

 

Latino Nights Party

  Մասնակցիր մեր քաղաքի ամենաթեժ Latino Nights Party-ներին, որոնք" Factory"-ում հաճախակի են անցկացվում

 

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 53-24-88

Հասցե`

ՀՀ, Երևան, Փարպեցի 14/2