Բաժիններ
Find

“Formation Intensive” լեզուների ուսուցման կենտրոն

“Formation Intensive” ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնն առաջարկում է արագացված դասընթացներ չափահասների և դեռահասների համար:

Սկսելով գործունեությունը դեռևս 2006 թվականին` կենտրոնը 7 տարվա ընթացքում պատրաստել է 4500 ուսանող:

“Formation Intensive”-ում կիրառում են լեզվի ուսուցման ինտերակտիվ մեթոդ, առաջնորդվում լեզվի կատարելագործման ու պահպանման ծրագրով, դիտում ֆիլմեր, կազմակերպում քննարկումներ:

 

Կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում բանավոր խոսքի զարգացման վրա:

Այստեղ աշխատում են բարձրակարգ, վերապատրաստված մասնագետներ, ովքեր ապահովում են հետաքրքիր, որակյալ ուսուցումը:

“Formation Intensive”-ն առաջարկում է ֆրանսերենի դասընթացներ երեխաների և դեռահասների համար նորագույն, շատ արդյունավետ խաղային մեթոդով, ինչպես նաև 3 ժամ անընդմեջ ֆրանսերեն կամ անգլերեն դասընթացներ` կիրառելով թեմատիկ երկխոսություններ, ձայներիզներ, տեքստեր, երգեր, խաղեր, հնչյունաբանական վարժություններ:

Այս ամենի արդյունքում ձեռք կբերեք բանավոր խոսքի ազատ հաղորդակցում, գրավոր խոսքի հիմնավոր տիրապետում և ինչն ամենակարևորն է` մեծ սիրով կսովորեք ու կյուրացնեք լեզուն:

 

Գներն այստեղ մատչելի են, գին-որակ հարաբերակցությունը` հօգուտ ուսանողի:

“Formation Intensive”-ում գործում է Ֆրանսիա-Հայաստան կապերի զարգացման միջպետական ծրագիր, ինչի շնորհիվ այստեղ ուսուցանվում ու վերապատրաստվում են մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ:

“Formation Intensive”-ի կարգախոսն է` ճիշտ ընտրություն` գերազանց արդյունք:

Տեսակ

Լեզվի ուսուցման կենտրոն

Ծառայություններ

• անգլերենի ուսուցում (արագացված, դպրոցականների համար)

• հայերեն արտասահմանցիների համար
• ֆրանսերենի ուսուցում (արագացված, դպրոցականների համար)

• բանավոր թարգմանություն՝ անգլերենից հայերեն և հակառակը

• բանավոր թարգմանություն՝ ֆրանսերենից հայերեն և հակառակը

• գրավոր թարգմանություն՝ անգլերենից հայերեն և հակառակը

• գրավոր թարգմանություն՝ ֆրանսերենից հայերեն և հակառակը

Հատուկ առաջարկ օտարերկրացիներին

Հայոց լեզու չափահասների և դեռահասների համար նորագույն արագացված մեթոդով.

• Մակարդակները` 3
• Տևողությունը`60 ժամ
• Հաճախականությունը` Քառօրյա, եռօրյա
• Ժամերը` Առավոտյան, կեսօրին
• 2.5 ժամ անընդմեջ շփում  հայերեն լեզվով և ծանոթացնում հայ մշակույթի հետ



 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերը “Formation Intensive” -ից կարող են օգտվել10-15% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 54 72 85

Հասցե`

ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ 4, 5-րդ հարկ

Էլ.հասցե`

formationintensive@web.am