Բաժիններ
Find

“Գերբոռ” կահույքի խանութ-սրահ

“Գերբոռ” կահույքի խանութ-սրահը գործում է 2001թ-ից: Այստեղ սպառողին առաջարկվում է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող “Նոր Կահույք” ընկերության ներկրած կահույքի տեսականին: Գերմանիա, Մալազիա, Լեհաստան և Ուկրաինա` սրանք են այն երկրները, որտեղից ներկրվում ու “Գերբոռ”-ում վաճառքի են հանվում հարմարավետ, որակյալ ու նորաոճ կահույքի նմուշներ:

 

“Գերբոռ” կահույքի խանութ-սրահում կարելի է գտնել բնակարանի կահավորման համար անհրաժեշտ ամեն ինչ: Առավել ուշագրավ են տան հարդարանքին յուրահատուկ տեսք հաղորդող ժամացույցները, հայելիներն ու լուսամփոփները: Այստեղ կարելի է գտնել ցանկացած ոճի, երանգի ու որակի կահույք:

 

Հյուրասենյակի, ննջարանի և խոհանոցի դասական, ինչպես նաև ժամանակակից ոճերի կահույքի բազմազան առաջարկների մեջ կողմնորոշվելու ու գնումներ կատարելու դեպքում, կարող եք նոր շունչ հաղորդել Ձեզ շրջապատող միջավայրին: Իսկ հաճախորդներին խորհրդատվություն տրամադրող բարձրակարգ մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ ընտրության հարցում` համապատասխան գնային ու ոճային հարմար առաջարկներով:

 

Իր հաճախորդներին կահույքի խանութ-սրահը տրամադրում է ընտրության լայն հնարավորություն և համեմատաբար մատչելի գնացուցակ: Ավելին` այստեղ կարելի է սակարկել Ձեզ դուր եկած ապրանքատեսականու գինը:

 

Իսկ   գնումներից հետո որևէ թերություն հայտնաբերելու դեպքում, կարող եք Ձեր ձեռք բերած կահույքը փոխել մեկ ուրիշով: “Գերբոռ” կահույքի խանութ-սրահը հոգում է նաև Ձեր գնումների ապահով և անվճար առաքման ու տեղադրման մասին` այս դեպքում ընկերության միակ վարձատրությունը բարի համբավն է: 

Տեսակ

Կահույքի սրահ

Տեսականի

• ժամացույցներ
• արձանիկներ
• հագուստի կախիչներ
• լուսամփոփներ
• հեռուստացույցի տակդիրներ
• գրասենյակի և հյուրասենյակի աթոռներ
• սեղանններ
• զարդասեղան
• հայելի որմնակահույք
• խոհանոցի, ննջարանի և ճաշասենյակի կահույք
• մանկական սենյակի կահույք
• օրորոցներ
• մահճակալներ
• զգեստապահարան
• համակարգչի սեղաններ
• լրասեղաններ
• բազմոցներ

Ծառայություններ

Անվճար առաքում և տեղադրում, վերանորոգում

Առանձնահատկություններ

Հայկական շուկայում եզակի բազմոց-անկյունակ

Վճարման միջոց

• Ապառիկ վաճառք
• Visa, Master
 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Իտալական “JOVIAL” ֆիրմայի արտադրության, մեխանիկական գետնի ժամացույցը ներկրված է Դուբայից: Ժամացույցի մեխանիզմը կորեական է: Արժեքը` 230 000 դրամ է:  Չեղչված գինը` 140 000 դրամ (40%):
“Գերբոռ”-ի առաջարկած բարձրաճաշակ և նորաոճ կաշվե բազմոցը կլրացնի և կհամալրի Ձեր տան ինտերիերը: Հարմարավետ բազմոցը, որը ներկրված է  Մալազիայից,  արժե  830 000 դրամ: Չեղչված գինն է` 500 000 դրամ (40%):
   

Կապ

Բջջ.`

(+374-91) 495670

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Արգավանդի խճուղի, Ծովակալ Իսակովի պողոտա 83

Աշխ. ժամեր`

10:00–18:00