Բաժիններ
Find

“Գլոբալ Էյչ-Ար” ընկերություն

“Գլոբալ Էյչ-Ար” ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: “Գլոբալ Էյչ-Ար”-ը մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող ընկերութուն է:

 

Ընկերությունը առաջարկում է նաև հաշվապահական հաշվառման հնգամսյա խորացված դասընթացներ: Առաջնորդվելով “Ճիշտ կադրեր, զարգացող բիզնես” կարգախոսով` “Գլոբալ Էյչ-Ար“ ընկերությունը մշակել է ուսումնասիրվող առարկաների յուրացման արդյունավետ տարբերակ:

 

Դասընթացներն անց են կացվում ամսեկան 12 անգամ` շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ: Այստեղ կարելի է ուսումնասիրել մարդկային ռեսուրսների կառավարում (HR Management), հաշվապահական հաշվառում, հարկային օրենսդրություն, ՀԾ և 1C համակարգչային ծրագրեր: Դասընթացների շրջանակներում մեծ տեղ է հատկացվում գործնական աշխատանքներին. ուսանողները հնարավորություն են ստանում մի շարք առաջնակարգ կազմակերպություններում կիրառելու ամբարած տեսական գիտելիքները: Ուսումնառությունն ավարտվում է քննությամբ և վկայագրերի հանձնման արարողությամբ:

Դասընթացներ

• Մարդկային ռեսուրսների կառավարում

• Հաշվապահական հաշվառում

• Հարկային օրենսդրություն

• ՀԾ` հաշվապահական ծրագրեր

• 1C համակարգչային ծրագրեր

Առանձնահատկություններ

• "Գլոբալ Էյչ-Ար" ընկերությունը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում:

• Այստեղ դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Գլոբալ Էյչ-Ար” ընկերությունն առաջարկում է օգտվել իր ծառայություններից 20% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 521 - 870

Բջջ.`

(+374-93) 900 - 660

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, 4-րդ հարկ

Կայք`

Էլ.հասցե`

info@globalhr.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի - շաբաթ, 10:00 - 19:00