Բաժիններ
Find

“HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահ

2010 թվականից գործող HAPPY DAY տոնական աքսեսուարների խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում յուրօրինակ մի շարք ծառայություններ` սերենադ, սիրո խոստովանություն փուչիկներով, անվանական երգերի պատվերներ` էստրադայի հայտնի երգիչների կատարմամբ, պարային բեմադրություն և այլն:

 

“HAPPY DAY”-ը մատուցում է հարսանեկան միջոցառումների կազմակերպման համալիր ծառայություններ` եկեղեցու, տան և հարսանեկան սրահի ձևավորում ծաղկային հորինվածքներով, ինչպես նաև բնական ծաղիկներով, փուչիկներով, սառցե քանդակներով և այլն:

 

Ոլորտում հմտացած “HAPPY DAY”-ի լավագույն մասնագետները կիրականացնեն Ձեր ամենահամարձակ ցանկություններն ու երազանքները: Անմոռանալի երեկոյի ընթացքում մեծահասակների ուշադությունը կգրավեն հատուկ սցենարով ներկայացվող շոու ծրագրերը` պարային գեղեցիկ բեմադրությունը, կրկեսային ներկայացումները, ու միջնադարից հյուրնկալված կենդանի արձանները: Մինչ մեծերը վայելում են երեկոն, փոքրիկներին կզբաղեցնեն ‘’Walt Disney’’-ի այդքան սիրված հերոսները: Յուրօրինակ միջոցառումն ու հրավառությունը կհավերժացվեն նաև տեսա և ֆոտո նկարահանումով:

 

“HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահը բազմաթիվ ծառայություններից բացի, իր այցելուներին է ներկայացնում նաև տոնական աքսեսուարներ` մոմեր, անվանական բաժակներ ու վերնաշապիկներ, խաղալիքներ ու  տարատեսակ այլ նվերներ տարբեր տարիքի ներկայացուցիչների համար: Ընդունվում են երեկոյան, բեմական, ինչպես նաև տարբեր մուլտհերոսների զգեստների վարձակալության պատվերներ:

 

Այսպիսով, “HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահի շնորհիվ կյանքի կկոչվեն յուրահատուկ ու անկրկնելի ժամանցի Ձեր պատկերացումները:

Տեսակ

Տոնական աքսեսուարների խանութ-սրահ

Տեսականի

● մոմեր
● բաժակներ
● տոնական աքսեսուարներ
● անվանական բաժակներ, բարձեր, վերնաշապիկներ և այլն

Ծառայություններ

● սրահների ու տարածքների ձևավորում բնական ծաղիկներով
● կորպորատիվ և այլ հանդիսությունների ծաղկային ձևավորում
● ձևավորում փուչիկներով
● փաթեթավորում
● պարային դասընթացներ ու բեմադրություն
● կրկեսային շոու ներկայացումներ
● սիրո խոստովանություն փուչիկներով
● անվանական երգի պատվերներ և այլն

Հատուկ առաջարկ

● Միջոցառման ժամանակ երեք մուլտհերոս պատվիրելու դեպքում, մեկ փուչիկային հորինվածք` անվճար:
● Հարսանեկան արարողությունների ժամանակ, երեք և ավելի ծառայություններից օգտվելու դեպքում` անակնկալ նվեր հարսին ու փեսային:

Ընթացիկ զեղչ

“HAPPY DAY” տոնական աքսեսուարների խանութ-սրահի հաճախորդները մեծաքանակ գնումների դեպքում կօգտվեն 10-20% զեղչից:

Վճարման միջոց

Կանխիկ  ու փոխանցումով

Առաքում

Մեծաքանակ պատվերների դեպքում  առաքումը` անվճար:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին “HAPPY DAY”-ն առաջարկում է կատարել գնումներ 10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374 10) 56 16 26

Բջջ.`

(+374 91) 47 89 89

Հասցե`

ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ 36

Կայք`

Էլ.հասցե`

happyday-partyshop@mail.ru

info@happyday.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի 10.00-20.00