Բաժիններ
Find

“Հարսենի” հարսանյաց խանութ-սրահ

Երազում ես գեղեցիկ սպիտակ հարսանեկան` միայն և հատուկ քեզ համար կարված զգեստի, նուրբ ասեղնագործած ձեռնոցների, խորհրդանշական քողի, հարսանեկան այլ աքսեսուարների մասին: Քո երազանքների իրական արտացոլանքը կարող ես գտնել Հարսենի հարսանյաց սրահում: 

 

Հարսանյաց սրահում ներկայացված են բոլոր այն անհրաժեշտ պարագաներն ու ծառայությունները, որոնք Ձեզ համար այդքան կարևոր ու հիշարժան օրը կդարձնեն ավելի գեղեցիկ, հարմարավետ ու հաճելի: Այցելելով մեր սրահ` դուք որևէ այլ տեղ գնալու կամ մեկ ուրիշին դիմելու հոգսերից ազատված կլինեք, որովհետև մենք ձեր փոխարեն կանենք ամեն ինչ:

 

Հարսենիհարսանյաց խանութ-սրահը ձեր ցանկությամբ ու պատկերացմամբ կկազմակերպի Ձեր հարսանիքը, իսկ խանութ-սրահի անձնակազմի հատուկ ծառայությունների և անհատական մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր հարսնացու կգտնի իր ինքնատիպ կերպարը:

 

Այստեղ կարելի է գտնել հարսանյաց հանդեսի համար անհրաժեշտ բոլոր աքսեսուարները` խանութի նկարիչ-դիզայների ձևավորած նրբաճաշակ ու յուրօրինակ զամբյուղներ, մոմեր, ափսեներ, բաժակներ, տարոսիկներ և այլն: Խանութ-սրահն առաջարկում է հարսանյաց զգեստների մեծ տեսականի:

 

Հարսենի-ում կարելի է զգեստներն ինչպես գնել, այնպես էլ վարձակալել՝ վճարելով 60.000 դրամից մինչև 500.000 դրամ:

 

Այստեղ զգեստ վարձակալելու դեպքում հաճախորդին անվճար կտրամադրվեն նաև մյուս բոլոր անհրաժեշտ պարագաները` քող, թագ, ձեռնոց, պայուսակ, մատանու բարձիկ, ծաղկեփունջ, զամբյուղներ (տուփեր): Իսկ մոմերը, բաժակներն ու ափսեները կտրամադրվեն հատուկ զեղչային առաջարկով:

 

Հարսենի-ն մատուցում է նաև հարսանյաց արարողության կազմակերպման բարձրակարգ ծառայություն. մեքենաների վարձույթ, փուչիկներով, բնական ու արհեստական ծաղիկներով մեքենայի, տան, սրահի, եկեղեցու ձևավորում, ֆուրշեթ, ֆոտո-վիդեո նկարահանում, մոնտաժ, նվագախումբ, երգիչ, թամադա:

 

Իդեպ` այստեղ յուրաքանչյուր հաճախորդի համար մշակվում է հարսանյաց արարողության ու դրա հետ կապված ամեն մի մանրուքի անհատական ծրագիր և ոճ: Այդ տեսակ բարձրակարգ ծառայություն ստանալու համար անհրաժեշտ է Հարսենիդիմել Ձեր հարսանյաց արարողության նշանակված ամսաթվից ոչ ուշ, քան 2 ամիս առաջ:

 

Խանութ-սրահն ունի նաև մկրտության (կնունքի) արարողության համար նախատեսված աքսեսուարների լայն ընտրանի: Այստեղ կգտնեք նաև  փոքրիկների համար նախատեսված հայկական զարդանախշերով շապիկների բացառիկ նմուշներ, որոնք Ձեր փոքրիկի տոնը կդարձնեն յուրահատուկ, իսկ հիշողությունները` անմոռանալի: 


Հաճելի անակնկալ է սպասվում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին  ամուսնանալ պատրաստվողներին: Բոլոր զգեստների համար գործելու է 30% զեղչ:

 

Խանութ-սրահն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, աշխատանքային ժամերը՝ 11:00-19:00:

Տեսակ

Հարսանյաց խանութ-սրահ

Ծառայություններ

• հարսանյաց հագուստի վարձակալություն` 3-4 օրով
• հարսանյաց հանդեսի կազմակերպում
• հարսանյաց հանդեսի նկարահանում

Առանձնահատկություններ

Այստեղ Ձեզ իրենց ծառայությունները կառաջարկեն բանիմաց և փորձառու մասնագետներ` նկարիչ-ձևավորող, ոճաբան, հարսանյաց միջոցառումների հմուտ կազմակերպիչ, հարսանյաց հանդեսի սցենարիստ, օպերատոր, թամադա

Վճարման միջոց

Կանխիկ
 

Հատուկ առաջարկ Find քարտատերերի համար

“Հարսենի” խանութ-սրահը առաջարկում է հարսանյաց զգեստների տեսականին 30% զեղչով

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 01 81

Բջջ.`

(+374-99) 02 11 24

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 55

Էլ.հասցե`

harseni2011@gmail.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի - կիրակի 11:00-19:00