Բաժիններ
Find

«Հավանա» ռեստորանային համալիր

2011թ-ից գործող «Հավանա» ռեստորանային համալիրը հանրության համար հաճելի ու անչափ սիրված վայրերից է դարձել այսօր: Տարատեսակ միջոցառումները հետաքրքիր, վառ ու անմոռանալի կազմակերպել ցանկացող մարդիկ միշտ հիշում են «Հավանա»-ի անունը: Այն արդեն իր ուրույն տեղն ունի հայ հասարակության մեջ և վայելում է հաճախորդների վստահությունը: Մեկ անգամ «Հավանա»-ում լինելուց հետո մարդիկ իրենց ընտրության հարցում հավատարիմ են մնում:

 

Ըստ պատվիրատուի նախասիրության՝ «Հավանա» ռեստորանային համալիրը ամենատարբեր առիթների համար կարող է առաջարկել մի քանի գեղեցիկ սրահներ՝ «Շքասրահ» (նախատեսված մինչև 300 հոգու համար), կորպորատիվ միջոցառումների սրահ (մինչև 120 հոգի), բիզնես սրահներ (մինչև 14 հոգի յուրաքանչյուրում), «Արևելյան» սրահ (մինչև 30 հոգի), «Հավանա ձոր» և «Տեռաս» բացօթյա սրահներ (100-300 հոգի): Ընդարձակ սրահներից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր անվանը համապատասխան ներքին և արտաքին շքեղ ու հարմարավետ ինտերիերով, ինչն էլ ավելի է տրամադրում տվյալ միջոցառման կամ գործնական հանդիպման մասնակից հաճախորդներին:

 

«Հավանա» համալիրը տարբեր տոների առիթներով մշակում և իրականացնում է իր սեփական միջոցառումները` հարուստ թեմատիկ, գունեղ, շատ հետաքրքիր անակնկալներով: Ձեր գեղեցիկ միջոցառումներին լրացնելու կգան «Հավանա»-ի բազմազան շոու-ծրագրերը: Ամեն օր Ձեր երեկոն հագեցած ու լիարժեք կդարձնեն էստրադային և սիրված հայ երգիչ-երգչուհիները՝ իրենց կենդանի կատարումներով:  Նրանց կմիանա  նաև «Հավանա շոու-բալետ»-ը, որի պարային ժանրերը բազմազան են՝ լամբադայից, բալետից մինչև հայկական, լատինոամերիկյան և ժամանակակից պարեր: «Հավանա»-ում երաժշտությունը նույնպես բազմազան է, սակայն որակը բոլոր պարագաներում ապահովված է:

 

«Հավանա» ռեստորանային համալիրն առանձնանում է նաև իր բարեխիղճ սպասարկմամբ: Երեկոների և միջոցառումների ընթացքում հյուրերն արժանանում են անհատական մոտեցման, իսկ օրվա «հերոսը» անակնկալ նվերի է արժանանում ՝ որևէ երգի կամ գեղեցիկ պարի տեսքով: Սպասարկող անձնակազմն  գործի իսկական  վարպետ է, հմուտ ու փորձառու` պատրաստ մշտապես օգնելու հաճախորդին:

 

«Հավանա» համալիր կարող եք հաճախել նաև զուտ համեղ  սնվելու համար: Այստեղ խոհանոցը նույնպես բազմատեսակ է՝ մեքսիկական, արաբական, սլավոնական, հայկական և այլն: Այստեղ Ձեզ կառաջարկեն համտեսել հենց ֆիրմային ուտեստներից ևս` «Հավանա» ձուկ, «Հավանա» աղցան կամ էլ  ըմպել «Հավանա» ինքնատիպ ու նրբահամ կոկտեյլը:

 

«Հավանա» ռեստորանային համալիրի հյուրընկալ դռները բաց են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 00:00-ն: Իսկ անկրկնելի երեկույթները Ձեզ են սպասում ժամը 19:30-ից սկսած: Այնպես որ այցելե՛ք, ինքներդ փորձեք և համոզվե՛ք:

Տեսակ

Ռեստորանային համալիր

Երաժշտություն

Հայկական, սլավոնական, հնդկական, արտասահմանյան

Խոհանոց

Հայկական, արաբական, ռուսական, մեքսիկական, արտասահմանյան

Առանձնահատկություններ

«Հավանա» ռեստորանային համալիրը շատ հարմար է ցանկացած տեսակի միջոցառումների, բանկետների, գործնական կամ բիզնես հանդիպումների համար

Սրահներ

«Շքասրահ», կորպորատիվ միջոցառումների սրահ, բիզնես սրահներ, «Արևելյան» սրահ, «Հավանա» ձոր, բացօթյա սրահ

Վճարման միջոց

Կանխիկ, վճարային քարտերով, բանկային փոխանցումով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 38 06 06

Բջջ.`

(+374-94) 38 06 06

Հասցե`

ՀՀ, Երևան, Լենինգրադյան 1/6

Կայք`

Էլ.հասցե`

info@havana.am

Աշխ. ժամեր`

ամեն օր ժ 10:00-24:00