Բաժիններ
Find

“Hikvision Digital Technology” ընկերություն

“Hikvision Digital Technology”-ն աշխարհահռչակ ապրանքանիշ է, որն առաջարկում է տարատեսակ և բազմաֆունկցիոնալ հսկիչ տեսաձայնագրիչներ: Այն իր գործունեությունը սկսել է 2001 թվականից: Մինչ օրս “Hikvision Digital Technology”-ի ձեռքբերումներն ու անընդմեջ զարգացումը շարունակում են զարմացնել սպառողին:

 

Ընկերությունն իր կազմավորման սկզբնական փուլում գործել է միայն Չինաստանի Խանչժոու քաղաքում: Այնուհետև, տեխնոլոգիայի զարգացման մեջ հասնելով բարձր ցուցանիշների, մասնաճյուղեր է ստեղծել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Իտալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: “Hikvision Digital Technology”-ն համագործակցում է Ռուսաստանի և Հնդկաստանի հայտնի ընկերությունների հետ:

 

“Hikvision Digital Technology”-ն ունի ավելի քան 8000 աշխատակիցներ, ովքեր ջանքեր չխնայելով աշխատում են որակյալ տեխնիկայի ստեղծման և կատարելագործման ոլորտում: Ընկերությունը ձգտում է լինել շուկայում շրջանառվող նորարարական տեխնոլոգիաների լավագույն ապրանքանիշերի թվում:

 

Արդեն երեք տարի է, ինչ Հայաստան են ներմուծվում “Hikvision Digital Technology”-ի հսկիչ տեսաձայնագրիչները: Դրանք բավական հզոր են, ֆիքսում են յուրաքանչյուր ակնթարթը, ապահովում են ձայնի հստակությունը:

 

“Hikvision Digital Technology”-ն առաջարկում է մինչև 5 մեգապիկսել հզորությամբ թվային, գունավոր, ցանցային, շարժական և յուրաքանչյուր ակնթարթը ֆիքսելու հնարավորությամբ գիբրիդ տեսաձայնագրիչներ:

 

Տվյալ արտադրության տեխնիկան են կիրառում հայաստանյան մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ, հյուրանոցային համալիրներ, հանգստյան տներ և այլն: 2010-2012 թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեխնիկայի ոլորտում մասնագիտացված աշխարհահռչակ ապրանքանիշերի թվում “Hikvision Digital Technology”-ն զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Տեսականի

տեսաձայնագրիչներ
● ցանցային
● անալոգային
● շարժական և այլն

Հատուկ առաջարկ

“Hikvision Digital Technology” ընկերության ներկայացրած ցանկացած ապրանքատեսակ կարելի է ձեռք բերել սեղմ ժամկետներում:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Hikvision Digital Technology”-ն առաջարկում է գնումներ կատարել 15% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374 10) 34 90 31

Բջջ.`

(+374 95) 70 01 20

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մարգարյան 23/6

Կայք`

Էլ.հասցե`

info@hikvision.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 12:00-18:00