Բաժիններ
Find

“Hinchada” սպորտ բար

“Hinchada” սպորտ բարն իր դռներն է բացել 2012 թվականի վերջին և շատ կարճ ժամանակում հասցրել սիրվել բոլոր նրանց կողմից, ով գոնե մեկ անգամ այցելել է այստեղ: “Hinchada”-ում ստեղծված են բոլոր հարմարությունները Ձեր անկրկնելի ժամանցի համար: Առանձնացված 4 սրահները թույլ են տալիս կազմակերպել միաժամանակ տարբեր մարզական իրադարձությունների ցուցադրում, ինչի շնորհիվ այստեղ հավաքվում են տարբեր մարզաձևերի սիրահարներ:

 

Այստեղ կարող եք վայելել ընկերների հետ Ձեր սիրած սպորտային հանդիպումները սառը գարեջրով և բարձրակարգ ախորժելի խեցգետիններով: Մենյուում կգտնեք նաև եվրոպական խոհանոցի համեղ կերակրատեսակներ, իսկ ամեն օր՝ ժ.13:00-16:00-ն այստեղ գործում է յուրահատուկ ու համեղ լանչ առաջարկ: 

 

Ջերմ ու հաճելի մթնլոլորտ, բարեհամբյուր անձնակազմ, օրիգինալ ու տրամադրող ինտերիեր: Զարմանալի չէ, որ կարճ ժամանակում “Hinchada”-ն հասցրել է գրավել ոչ միայն մարզասերների, այլև սպորտի ներկայացուցիչների սրտերը:


“Hinchada”-ում կարող եք հետևել մարզաշխարհի բոլոր ուշագրավ ու աղմկահարույց իրադարձություններին, վայելել ընկերական ջերմ մթնոլորտն ու իսկապես հանգստանալ:

Տեսակ

Սպորտ բար

Բար

Խմիչքներ, կոկտեյլներ

Երաժշտություն

Ջազ, բլյուզ, ռոք, լատինո

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին այստեղ տրամադրվում է 10% զեղչ:

Հատուկ առաջարկ “Hinchada” -ից

Ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերը “Hinchada”-ն հայտարարում է “Խեցգետնի օր”! Վճարիր 2000 դրամ 1 անձի համար և վայելիր անսահմանափակ քանակությամբ համեղ խեցգետիններ:

Կապ

Հեռ.`

(374 60) 521520

(374 55) 077277

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 1

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի– կիրակի, 12:00–02:00