Բաժիններ
Find

“Ivy” լաունջ-սրճարան

2012 թվականի հուլիսին բացված Ivy” լաունջ-սրճարանը հասցրել է ժամանցի սիրված վայր դառնալ բազմաթիվ երևանցիների համար: Լաունջ-սրճարանում հավաքվում են մարդիկ, ովքեր ցանկանում են թոթափել աշխատանքային ժամերի լարվածությունը, ունկնդրել հաճելի երաժշտություն և ճաշակել համեղ ուտեստներ:

 

Սրճարանն ունի հարմարավետ և յուրահատուկ ինտերիերով 3 սրահներ: Դրանք նախատեսված են հանգստի, ընկերական կամ գործնական հանդիպումների համար: Այստեղ միմյանց կողքի ներկայանում են շքեղությունն ու պարզությունը` լաունջ-սրճարանը հաճելի վայր դարձնելով ամենատարբեր ճաշակների տեր մարդկանց համար:

 

“Ivy”-ին առանձնանում է յուրահատուկ եվրոպական խոհանոցով: Լաունջ-սրճարանում այցելուները կարող են համտեսել տարատեսակ աղցաններ, պիցցաներ և այլ ուտեստներ, ինչպես նաև ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ, տեղում պատրաստվող զովացուցիչ ըմպելիքներ, թեյերի բազմազան տեսակներ: Սուրճի սիրահարները կարող են այստեղ ըմբոշխնել յուրահատուկ եղանակով պատրաստվող առույգացնող ըմպելիքը:

Տեսակ

Լաունջ-սրճարան

Խոհանոց

Եվրոպական

Տեսականի

• տաք և սառը ուտեստներ
• աղցաններ
• պիցցաներ
• ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և այլն

Առանձնահատկություններ

տեղում պատրաստվող զովացուցիչ ըմպելիքներ

Ավտոկանգառ

Անվճար կայանատեղի

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374 10) 70 20 02

Բջջ.`

(+374 99) 02 00 50

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 3/85

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-01:00