Բաժիններ
Find

“Kentavr” գեղեցկության սրահ

Դիմահարդարում, վարսահարդարում, մատնահարդարում և դեմքի խնամք` այս ծառայությունները շուրջ 15 տարի տրամադրում է “Kentavr” գեղեցկության սրահը:

 

Օգտակար խորհուրդներով և մասնագիտական հմտություններով ոճաբան-վարսահարդարներն այստեղ օգնում են կերպարի ընտրության հարցում` առաջարկելով մազերի արհեստական երկարացում, շերտներկում, երեկոյան գեղեցիկ սանրվածքներ և այլն:

 

Այստեղ յուրաքանչյուր կին կարող է կոծկել կենսաբանական տարիքը մշտապես մատնող “հետքերը” ձեռքերի վրա: “Kentavr”-ում ձեռքերի երիտասարդացմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվում` խնամքի բարձրակարգ միջոցների գործածմամբ: Եղունգների ընդհանուր խնամքը, գելով, ակրիլով արհեստական աճեցումը և լաքապատումն անթերի կերպով իրականացնում են սրահի հմուտ մատնահարդարները:

 

“Kentavr”-ի կոսմետոլոգներն առաջարկում են դիմահարդարում, հոնքերի կորեկցիա, դեմքի մաշկի խնամք, բուժում, մաքրում, մերսում, հոնքերի, շուրթերի տատուաժ, ինչպես նաև էլեկտրական ու բիո էպիլյացիա և այլ ծառայություններ:

 

Գեղեցկության սրահում սպասարկում են թե կանանց և թե տղամարդկանց: Սակայն առավել սիրված այցելուներն այստեղ փոքրիկներն են: Վերջիններիս համար սրահում գործում են զեղչեր:

 

Մշտական հաճախորդների ծննդյան տարեդարձերին գեղեցկության սրահն անակնկալ է մատուցում. համալիր ծառայությունների շարքում որևէ մեկը հոբելյարին մատուցվում է անվճար:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

Վարսահարդարում
● մազերի կտրում
● մազերի արհեստական երկարացում
● մազերի ուղղում
● ներկում
● երեկոյան, հարսանեկան սանրվածքներ և այլն

Դիմահարդարում
● ամենօրյա
● երեկոյան
● հարսանեկան

Կոսմետոլոգիա
● դեմքի և մարմնի խնամք
● բիոէպիլյացիա
● էլեկտրական էպիլյացիա
● կնճիռների հարթեցում

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Kentavr” գեղեցկության սրահն առաջարկում է իր ծառայություններից օգտվել 10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+37410) 532324

Բջջ.`

(+37499) 532324

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան 31

Էլ.հասցե`

juliett.g@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10.00-19.00