Բաժիններ
Find

“KidMart” մանկական խանութ–սրահ

KidMartմանկական հագուստի և աքսեսուարների խանութ–սրահը գործում է 2011 թվականի դեկտեմբերի 20-ից: Այստեղ առաջարկվում է 0-10 տարեկան աղջիկների և տղաների համար նախատեսված հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ, որոնք բացառապես բարձրորակ, բնական ծագման, էկոլոգիապես մաքուր հումքից են` հետևաբար անվնաս են փոքրիկների համար:

 

Տարիներ շարունակ ամերիկյան խստապահանջ շուկայի նորմերին համապատասխան կատարելագործված մանկական հագուստը կարող եք ձեռք բերել այստեղ: “KidMart” խանութ-սրահի նպատակն է սպառողին հասցնել որակյալ և երեխայի առողջությանը չվնասող հագուստի տեսականի:

 

KidMart”-ում կարելի է ձեռք բերել “Carter’s”, “Oshkosh B’gosh”, “Gymborre” և “Crazy 8” ամերիկյան ապրանքանիշների բլուզներ, զգեստներ, տաբատներ և այլն. հագուստի ողջ տեսականին բամբակյա է, հաճախակի լվանալուց չի գունաթափվում, պահպանում է նախնական տեսքն ու թարմությունը:

 

Սրահի ետնամասում մանուկների գունազարդ ու հարմարավետ անկյունն է: Մինչ մայրիկները զբաղված են գնումներով, երեխաները խաղում են ու մուլտֆիլմեր դիտում:

 

Մեքենաների փոքրիկ երկրպագուները կարող են “KidMart”-ից տուն գնալ ուզած մակնիշի ավտոմոբիլով: Դրանց մեծ մասը ինքնաշարժ են, մյուսները` և' ինքնաշարժ, և' հեռակառավարման վահանակով: “Mercedes Benz” ապրանքանիշի մոդելներն ունեն մայր գործարանի կողմից տրված լիցենզիա: Ավտոմեքենաներին կարելի է MP3 սարք միացնել, որպեսզի փոքրիկը վարելիս երաժշտություն լսի:

 

“KidMart”-ն ունի ընդգծված ոճային յուրօրինակ դրսևորում` հարմարավետության, դիզայնի և գունային բազմազանության առումով:

Ուրախ, լուսավոր ու պայծառ սրահում ցուցադրված ապրանքատեսականին ուսումնասիրողներին օգնություն են առաջարկում խորհրդատու-մասնագետները: “KidMart” խանութ–սրահի նպատակն է բարձրորակ հագուստի, կոշիկների, աքսեսուարների և խաղալիքների միջոցով նպաստել մանկությունն առավել անվտանգ, ջերմ ու գունագեղ դարձնելուն:

Տեսակ

Մանկական խանութ–սրահ

Տեսականի

• հագուստ
• կոշիկներ
• բոդիներ (0-2 տարեկանների համար)
• արևային ակնոցներ
• զբոսասայլակներ
• քայլասայլակներ
• պայուսակներ
• կերակրասեղաններ
• մանեժներ
• խաղալիք ավտոմեքենաներ և այլն

Հատուկ առաջարկ

“KidMart” խանութ–սրահը ներկայացնում է մայրերի համար նախատեսված ամերիկյան “Carter’s” ապրանքանիշի բազմաֆունկցիոնալ պայուսակներ:

Առանձնահատկություններ

• Գնապիտակի և ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում, մեկ շաբաթվա ընթացքում այցելուն կարող է հետ վերադարձնել գնած ապրանքատեսակը:

• “KidMart” խանութ–սրահը տրամադրում է “Gift Card” (Նվեր Քարտ)` այցելուի նախընտրած գումարի չափով

Ապրանքանիշ

• Carter’s
• Oshkosh B’gosh
• Gymborre
• Chicco
• Pierre Cardin
• Cam
• Mama Love
• Crazy 8

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

Ընթացիկ զեղչ

30 000 դրամից ավել գնումներ կատարողներին խանութ-սրահը տրամադրում է զեղչի քարտեր` սկսած 3%-ից:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քատատերերը խանութ–սրահի ողջ տեսականուց կարող են օգտվել 10% զեղչով այն ժամանակահատվածում, երբ “KidMart”-ում չեն գործում ընթացիկ զեղչեր:

Կապ

Հեռ.`

(+374-10) 20 88 00

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 59/6

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-20:00