Բաժիններ
Find

“Կիտ” կահույքի խանութ-սրահ

“Կիտ” կահույքի խանութ-սրահը գործում է 2004 թվականից: Այն ռուսական “Уфамебель”, “Мебель-Москва”, “Эвита”, “Янтарь”, “Модерн” և “Моон” առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Երկհարկանի խանութ-սրահում ներկայացված է ննջարանի, մանկական սենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, նախամուտքի դասական և մոդեռն ոճերի կահույք: Այստեղ առաջարկվում է նաև վարագույրների և հայելիների լայն տեսականի:

 

Գունային և ոճային բազմազանության մեջ ընտրություն կատարելու գործում այցելուներին օգնության են գալիս “Կիտ”-ի բարձրակարգ մասնագետ-խորհրդատուները:

 

Խանութ-սրահի տեսականին պարբերաբար թարմեցվում է: Այստեղ կարելի է գտնել բոլոր չափանիշներով տան ինտերիերին համապատասխանող կահույք: Ի դեպ` ընտրությունը կարելի է կատարել նաև ծավալուն գրացուցակներից (կատալոգ):

 

“Կիտ”-ը առաջարկում է բարձրակարգ փափուկ կահույքի լայն ընտրանի: Մոդելները որակյալ են, հարմարավետ, համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Այստեղ ընդունվում են նաև փափուկ կահույքի անհատական պատվերներ:

 

“Կիտ” խանութ-սրահը գնորդի տանն իրականացնում է չափագրում և մասնագիտական խորհուրդներով ուղղորդում է այցելուին կահույքի ընտրության հաճախ ոչ դյուրին գործընթացում:

 

Այստեղ տրվում է երաշխիք կահույքի ողջ տեսականու համար` փափուկ կահույքը 18 ամիս, ննջարանի, խոհանոցի և մյուս տեսակների համար 12 ամիս ժամկետով:

 

“Կիտ” կահույքի խանութ-սրահը վայելում է սպառողի վստահությունն ու գոհունակությունը: Այստեղ մարմնացում են առնում տան ինտերիերի հետ կապված ցանկացած պատկերացումներ:

Տեսակ

Կահույքի խանութ-սրահ

Տեսականի

• բազմոցներ
• բազկաթոռներ
• սեղաններ
• աթոռներ
• վարագույրներ
• լրագրասեղաններ
• ննջասենյակի կահույք
• մանկական կահույք
• խոհանոցի կահույք
• պահարաններ
• կոմոդներ և այլն

Առանձնահատկություններ

• Ճաշասենյակի և ննջասենյակի կահույքը “Կիտ” խանութ-սրահում առաջարկվում է նաև մոդուլային կարգով, ինչը հնարավորություն է տալիս գնորդին կազմելու իրեն ցանկալի հավաքածուն:
• Կահույքի մոնտաժումն ու տեղադրումն անվճար է:

Առաքում

“Կիտ” կահույքի խանութ-սրահն իրականացնում է անվճար առաքում Երևանի ողջ տարածքում

Ընթացիկ զեղչ

“Կիտ” կահույքի խանութ –սրահը տրամադրում է զեղչեր:

Վճարման միջոց

Կանխիկ, ապառիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 559558

Ֆաքս`

(+374-10) 554456

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 23

Կայք`

Էլ.հասցե`

kitkahuyk@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-20:00