Բեռնափոխադրումներ
Հեռ.`
(+374-10) 56 04 40
(+374-10) 39 04 40
Հասցե`
ՀՀ, ք. Երևան, Գ․ Հասրաթյան 13/5
Կայք`
Էլ.հասցե`
info@legara.am
Տրանսպորտային ծառայություն
Հեռ.`
(+374-10) 31 91 33
«Լեգարա» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որպես բեռներ փոխադրող առաջին ընկերություն հիմնադրվել է ավելի քան 10 տարի առաջ՝ 2003 թ. ապրիլին: Իր որակյալ աշխատանքի շնորհիվ հաճախորդների վստահությունը ձեռք բերած ընկերությունը Ձեզ կարող է առաջարկել բեռնափոխադրման, տրանսպորտային և մի շարք այլ ծառայություններ:
«Լեգարա»-ի մեքենաների զինանոցը հարուստ է. ընկերությանն են պատկանում Газель (մինչև 2 տոննա տարողությամբ), ГАЗ-53 (մինչև 4 տ տարողությամբ), ЗИЛ (մինչև 8 տ տարողությամբ), КАМАЗ (մինչև 15 տ տարողությամբ)մակնիշի բեռնատար մեքենաներ:
Ընկերությունը Ձեզ սիրով կտրամադրի նաև իր բեռնակիրների ծառայությունը, ովքեր աշխատանքը կկատարեն պատրաստականությամբ և մեծ ուշադրությամբ:
«Լեգարա» ընկերությունը գործունեություն է իրականացնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաև բեռնափոխադրումներ է կատարում ՀՀ-ից դեպի Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ու Վրաստանից դեպի Հայաստան:
«Լեգարա»-ն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներ, այլև տրամադրում է ավտոբուսներ և միկրոավտոբուսներ տուրիստական նպատակներով և վարձակալական հիմունքներով օգտագործելու համար:
«Լեգարա» ընկերությանն են պատկանում 2008 թ-ին ձեռք բերված նոր, բարձրակարգ «Nissan Urvan»և «Mercedes» մակնիշի համապատասխանաբար 14 և 17 նստատեղեր ունեցող մարդատար միկրոավտոբուսները, 2010-ին ձեռք բերված նոր «Nissan Sivilian» և «Hyundai» մակնիշի 21-25 նստատեղեր ունեցող ավտոբուսները, 2012-ին ձեռք բերված «Yotong» մակնիշի 32-50 նստատեղեր ունեցող բարձրակարգ ավտոբուսները:
Վերոնշյալ բոլոր մեքենաներն իրենց հարմարավետությամբ, անվտանգությամբ և գեղեցկությամբ գերազանցում են նման կարգի այլ մեքենաներին: Նմանատիպ որակյալ մեքենաներով եթևեկելն ուղղակի հաճույք է Հայաստանի ցանկացած վայր այցելելու, և միևնույն ժամանակ երկարատև ճանապարհներից չձանձրանալու համար:
Ընկերության բոլոր մեքենաները ապահովագրված են, նոր են և գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում, ապահով ու անվտանգ են երթևեկության համար, իսկ յուրաքանչյուր նստատեղն ունի իր օդափոխիչը:
«Լեգարա» ընկերությունում աշխատում են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ, ուշադիր և վստահելի վարորդներ: Կազմակերպության հմուտ և շրջահայաց վարորդների հետ ճանապարհ գնալիս Դուք երբևէ ճանապարհի հետ կապված ոչ մի անհանգստություն չեք ունենա:
«Լեգարա» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերության հիմնական առանձնահատկություններից է որակյալ սպասարկումը: Պատվերը կատարելու ընթացքում ընկերության աշխատակից-հեռախոսավարը միշտ օգնում է իր պատվիրատուին կատարել մեքենայի ճիշտ ընտրություն և ցուցաբերում է անհատական ու սիրալիր մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Զանգահարեք մեզ և մենք հոգ կտանենք Ձեր ապահով տեղափոխման և Ձեր բեռների ապահովության համար:
Բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերություն
• ավտոբուսների և միկրոավտոբուսների վարձակալություն
• վարորդների տրամադրում
• բեռնափոխադրում
• բեռնակիրների տրամադրում
• «Gazel» (երկար և կարճ)
• «Ford»
• «Gaz-53»
• «Zil»
• «Kamaz»
• «Nissan Urvan»
• «Mercedes»
• «Nissan Sivilian»
• «Hyundai»
• «Yotong»
«Լեգարա» տրանսպորտային և բեռնափոխադրումների ընկերությունն առաջարկում է ապահով բեռնափոխադրումներ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, Վրաստան և հակառակ ուղղություններով: Ընկերությունն ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ ապահովելով խորհրդատվություն և մեքենայի ճիշտ ընտրություն
Կանխիկ և բանկային փոխանցումով