Բաժիններ
Find

“Լեգիոն Ե.Ս.Է.” անվտանգության ծառայություն


“Լեգիոն Ե.Ս.Է.” անվտանգության ծառայությունը գործում է  2006 թվականից:  Ընկերության   գործունեության հիմքում  ընկած է տնտեսական գործունեությամբ  զբաղվող ձեռնարկություններին, հասարակական կազմակերպություններին ու անհատներին պատկանող տարածքների և գույքի  անձեռնամխելիության,  ինչպես նաև  անձնական անվտանգության ապահովումը:

“Լեգիոն Ե.Ս.Է.” -ը հանդիսանում է ներկայումս Հայաստանի Հանրապետությունում  գործող լավագույն անվտանգության ծառայություններից մեկը, որը  հագեցած է բարձր պրոֆեսիոնալ ու ֆիզիկական  պատրաստվածությամբ օժտված  անձնակազմով և օրենքով թույլատրված արդիական սպառազինությամբ:

 
 Ընկերությունը կատարում է նաև  պահպանության ենթակա  տարածքներում անվտանգության համակարգերի նախգծային և մոնտաժային աշխատանքներ:

“Լեգիոն Ե.Ս.Է.” -ի մասնագետները ունեն էլեկտրոնային անվտանգության  համակարգերի տեղադրման մեծ փորձ: Աշխատանքները  կատարվում են  անմիջապես պահպանության ենթակա տարածքների  ուսումնասիրությունից և նախագծային  փաստաթղթերը  կազմելուց հետո:

Եթե սարքավորումների մատակարարումը կատարվում է հենց “Լեգիոն” ընկերության  կողմից, ապա ընկերությունը պարտավորվում է մոնտաժման ավարտից սկսած վեց ամսվա ընթացքում կատարել այդ սարքավորումների երաշխիքային սպասարկումը:


Պատվիրատուի կողմից  սարքավորումների ձեռք բերման դեպքում երաշխիքային սպասարկում չի նախատեսվում, սակայն ընկերության  մասնագետները պատրաստ են տրամադրել  մասնագիտական խորհրդատվություն:

“Լեգիոն  Ե.Ս.Է.” -ը տրամադրում է  պահպանության ենթակա տարածքներում անվտանգության համակարգերի  տեղադրում, օֆիսների, առևտրի կենտրոնների, հյուրանոցների, էլիտար շենքերի, բաց և փակ հանքերի, շինարարական հրապարակների, քոթեջային  թաղամասերի, տուրիստական ֆիրմաների և այլ կազմակերպություննրի  տնտեսական  անվտանգության  ապահովում, պատվիրատուի անձնական անվտանգության նախագծում և թիկնապահների տրամադրում:

Անվտանգության աշխատակիցները  24  ժամ  շարունակ ապահոված են կապի միջոցներով , որպեսզի հերթապահ օպերատորին  պարբերաբար զեկուցեն  ծառայության ընթացքի մասին:

 
Խանութների ցանցերը  գիշերը վերահսկվում են պարեկային ծառայության կողմից պարբերաբար կատարվող  շրջայցերով: Բացի այդ շուրջօրյա գործում է արագ արձագանքման խումբը


Ընկերությունը կարևորում է օպերատիվ, գրագետ ու մասնագիտական մոտեցումը, սակայն սեփական հաջողության գրավականը համարում աշխատակիցների էթիկայի կանոններին տիրապետումը:

Տեսակ

Անվտանգության ծառայություն

Ծառայություններ

• Անվտանգության ծառայողների տրամադրում

• Անվտանգության պահնորդային ծառայություն

• Պարեկային ծառայություն

• Օֆիսային անվտանգություն

• Թիկնապահական ծառայություն

• Հատուկ իրադարձությունների (համերգների, կորպորատիվ միջոցառումների) համար պահնորդային ծառայություն

• Անվտանգություն փորձագետների կողմից

• Պարեկային մեքենաներ - 24 ժամյա մշտական անվտանգության ապահովում

• Արագ հակազդման խմբեր (տագնապի ոտնակի ահազանգման կիրառում)

• Պատրուլ Գարդ - տեղեկատվական համակարգ

• Տեսախցիկի առաջ հերթապահ մասի օնլայն CCTV and VIDEO (Տեսախցիկային Հսկողություն)

Հատուկ առաջարկ

Տներում մատչելի գներով անվտանգության և ահազանգման համակարգերի տեղադրում,ամռանը և ձմռանը՝ արձակուրդ մեկնողների համար

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 535-574

Բջջ.`

(+374-91) 482-913

Հասցե`

ՀՀ, Երևան,Մաշտոց 3

Էլ.հասցե`

legionkadrer@mail.ru