Բաժիններ
Find

“Լիդիա” վարագույրների բուտիկ

Տան հարմարավետությունն ու ջերմությունը կարևորում է յուրաքանչյուր մարդ, սակայն ոչ բոլորին է հաջողվում գտնել դուր եկածը գրպանին հարմար արժեքով: Սկսած 2004 թվականից այդ տեսակ խնդիրները լուծելի են` “Լիդիա” էքսկլյուզիվ վարագույրների բուտիկի շնորհիվ: Այստեղ ներկայացված է բարձրորակ հումքից, տարբեր գունային գամմաներով վարագույրների լայն տեսականի:

 

Բուտիկի ապրանքատեսականին ներկրվում է Եվրոպայից: Վարագույրների մեկ մետրի միջին արժեքը տատանվում է 10-15 հազար դրամի միջև: Ներկայացված աքսեսուարների գինը սկսվում է 1000 դրամից:

 

Այստեղ կարելի է ձեռք բերել դասական, մոդեռն, բարոկկո, ռոկոկո և այլ ոճերի վարագույներ, անկողնային պարագաներ, տարբեր չափերի գերմանական սրբիչներ: Բուտիկն առաջարկում է նաև քիվեր (կարնիզներ): Բազմազան տեսականու մեջ չկողմնորոշվելու դեպքում կարելի է դիմել բուտիկի խորհրդատու-դիզայների անվճար օգնությանը:

 

“Լիդիա”-ում ընդունվում են վարագույրների, շղարշների, ցանկացած բարդության լամբռեկենների, բարձերի ու ծածկոցների պատվերներ:

 

էքսկլյուզիվ վարագույրների բուտիկում գործում է զեղչային ճկուն համակարգ: Գնումներն այստեղ շահավետ են դառնում նախատոնական օրերին առաջարկվող, ինչպես նաև մեկ տարին բուտիկում բոլորած ապրանքատեսակների համար սահմանված մինչև 70% զեղչերի շնորհիվ: Ամեն տարի յուրահատուկ ակցիա է կազմակերպվում նաև կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ` մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

 

“Ձեր կյանքի վերափոխումը սկսեք վարագույրներից”` սա է “Լիդիա” բուտիկի կարգախոսը:

Տեսակ

Էքսկլյուզիվ վարագույրների բուտիկ

Տեսականի

• վարագույրներ

• անկողնային պարագաներ

• աքսեսուարներ

• քիվեր

Ծառայություններ

Անվճար դիզայներական խորհրդատվություն ինչպես բուտիկում, այնպես էլ պատվիրատուի տանը:

Առանձնահատկություններ

“Լիդիա” վարագույրների բուտիկն առանձնանում է ոչ միայն բարձրակարգ դիզայներական աշխատանքներով, այլ նաև առաջարկվող տեսականու գունային նրբաճաշակ գամմայով: 

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Լիդիա” էքսկլյուզիվ վարագույրների բուտիկն առաջարկում է օգտվել ողջ տեսականուց 7% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 538-130

Բջջ.`

(+374-93) 450-039

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Խորենացի 3

Կայք`

Էլ.հասցե`

info@lid-decor.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:30 - 19:30