Բաժիններ
Find

“Լինում է չի լինում” մանկական սրճարան

2007 թվականի հունիսի 1-ին երեխաները մեծ նվեր  ստացան` “Լինում է չի լինում” մանկական սրճարանի տեսքով: Այն նման է մանկության մոլորակի, որի մշտական բնակիչները մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսներն են՝ գունավոր  փուչիկներն ու բարի ծերուկն իր արկածներով լի “Լինում է չի լինում” գրքով:

 

Սրճարան ոտք դնելուն պես երեխաները տեղափոխվում են հեքիաթային աշխարհ, որտեղ նրանց են սպասում բազմատեսակ ատրակցիոնները, մեծ խաղահրապարակը, XD (10D) կինոթատրոնը, ծաղրածուներն ու աճպարարը: Այդ ամենի օգնությամբ մանուկների ծննդյան տոները և այլ միջոցառումները “Լինում է չի լինում”-ում դառնում են անմոռանալի:

 

Մանկական կենտրոնն իր փոքրիկ բարեկամների համար մշակել է տոնական միջոցառման շոու-ծրագիր: Այն սկսվում է ծննդյան տոնախմբությունից և շարունակվում մինչ օրվա ավարտը: Շոու ծրագրի վարողը կազմակերպում է խաղեր, վիկտորինաներ, շուրջպարի է կանչում միջոցառման մասնակիցներին: Ուրախ-երաժշտական տրամադրությունը ողջ օրվա ընթացքում ապահովում է սրահի DJ-ը: Հաճախ շոու-ծրագրի հատուկ հյուրերն են լատինոամերիկյան և բրեյք-դանս ոճերի կատարումներով հանդես եկող պարային խմբերը:

 

Երբ գործը հասնում է ծննդյան տորթին, այն տեղադրում են սրահի կենտրոնում, “օրվա հերոսին” հրավիրում են հարթակ և շնորհավորանքների, երաժշտության ու հրավառության հանդիսավոր մթնոլորտում կտրում են տորթը:

 

Փոքրիկներին այստեղ սպասվում են տպավորիչ հանդիպումներ գայլի, նապաստակի, Միկի Մաուսի, Սարդ մարդու և հեքիաթային այլ հերոսների հետ, որոնք մանկական գունավոր երազի պես հայտնվում են ու առաջարկում միասին լուսանկարվել կամ խաղալ, երբեմն առաջադրում նաև զանազան հանելուկներ: Այն երեխաները, ովքեր առավել շատ են ճիշտ պատասխաններ տալիս և պարահրապարակում աչքի են ընկնում ակտիվությամբ` ստանում են կարամելից պատրաստված քաղցրահամ վզնոց:

 

Այստեղ վճարում կատարելուց հետո երեխայի ձեռքին հատուկ նշան է արվում: Դա նշանակում է, որ ողջ օրվա ընթացքում փոքրիկն ազատ ելումուտ ունի խաղասրահ, որտեղ կարելի է գնդակ  խաղալ, վազվզել, սահել, աստիճաններով բարձրանալ խաղասրահի “տանիք”` դայակների հսկողության ներքո:

 

“Լինում է չի լինում”-ի խոհանոցը ևս նման է մանկության գունավոր հեքիաթի: Դրանում արդեն համոզվել են սրճարան այցելած փոքրիկ “գիտունիկները”, ովքեր ճաշացանկում գտել են “Վինի Թուխ”, “Քաջ Նազար”, “Միկի Մաուս”, “Բեթմեն” անվանումներով կերակրատեսակներ:


Այստեղ կարելի է պատվիրել նաև պիցցաների, աղցանների, համբուրգերների տեսակներ, վրացական, իմերիթական խաչապուրի, թարմ հյութեր ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ: Մանկական սրճարանում հոգ են տանում նաև փոքրիկներին ուղեկցող մեծահասակների մասին: Նրանց համար “Լինում է չի լինում”-ն առանձնացրել է ոգելից խմիչքների և կոկտեյլների լայն ընտրանի:

 

Երեխաների համար նախատեսված ծառայություններն առավել արդյունավետ իրականացնելու համար “Լինում է չի լինում”–ն իր հարկի տակ մեկտեղել է մեծ և հարմարավետ մանկական երկհարկանի սրահները, հրուշակեղենի արտադրամասն ու խանութը, բացօթյա սրճարանը, “բիստրո” կենտրոնը: Այդ ամենը ծառայում է մեկ կարևոր նպատակի իրագործմանը` մանկության կարևորագույն պահերը վառ գույներով հավերժացնելու, և, իհարկե, սովորական գեթ մեկ օրը փոքրիկի կյանքում անսովոր, հրաշքներով ու տպավորություններով լի դարձնելու համար: 

Տեսակ

Մանկական սրճարան

Խոհանոց

Հայկական, վրացական, եվրոպական

Իդեալական է

“Լինում է չի լինում”–ի երկհարկանի սրահներից յուրաքանչյուրն իդեալական է մանկական երեկույթների, ծննդյան տոների և այլ միջոցառումների կազմակերպման համար

Ծառայություններ

• հեքիաթային հերոսների և զգեստների վարձույթ
• զարդարանք փուչիկներից, սեղանի տոնական զարդարանք
• հոբելյարի նկարը փուչիկի վրա
• հրավառություն
• լուսային էֆեկտներով անվճար շոու-ծրագիր
• շամպայնե և շոկոլադե շատրվան (ֆոնդյու)
• ակվագրիմ` նկարչություն մարմնի վրա
• նկարահանում` վիդեո և ֆոտո

Հատուկ առաջարկ

“Լինում է չի լինում”  սրճարանն իր բոլոր հյուրերին անվճար տրամադրում է սեփական արտադրության ծննդյան համեղ տորթեր: Ծնողները կարող են ընտրել մրգերով, հեքիաթային հերոսի կամ հոբելյարի նկարով տորթ, որը կպատրաստվի հյուրերի թվաքանակին համապատասխան

Առանձնահատկություններ

• Սրճարանի XD (10D) կինոսրահն իր տեսակի մեջ միակն է Երևանում: Ութ նստատեղ ունեցող, 50 տարբեր ժանրի ֆիլմեր առաջարկող սրահն ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար է: Ֆիլմերը տևում են 3-15 րոպե: Էֆեկտներն են` ձյուն, քամի, ծուխ, ջուր, հոտ, կրակ, անձրև, կայծակ, մագլցող կենդանիներ, գունավոր պղպջակներ:

• Հաջողված շոու-ծրագիրն անվճար է:

• Այստեղ յուրաքանչյուր այցելու անցկացրած օրվա գնահատականը կարող է տալ գրավոր` մանկական սրճարանի տպավորությունների գրքում: Այս ավանդույթը կարևոր խթան է “Լինում է չի լինում”-ի մատուցած ծառայությունները մշտապես բարձունքում պահելու համար:

• Խաղասրահում գտնվող երեխաների անվտանգության համար պատասխանատու են սրճարանի  դայակները

Առաքում

“Լինում է չի լինում”-ն իրականացնում է առաքման ծառայություն Երևանի ողջ տարածքում: Եթե պատվերի գումարը մինչև 2000 դրամ է, ապա առաքման արժեքը կազմում է  300 դրամ: Իսկ 2000 դրամը գերազանցող պատվերի առաքումն անվճար է

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին այստեղ տրամադրվում է 10% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-10) 724499

(+374-10) 734499

(+374-10) 711500

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 24ա

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00 – 23:00