Բաժիններ
Find

“Lu-Lu Luxe” հարսանյաց խանութ-սրահ

Հարսանյաց, տոնական, երեկոյան զգեստներ, տարոսիկներ, զամբյուղներ, թագեր և հարսանյաց հանդեսի այլ բաղկացուցիչներ ու ծառայություններ: Այս ամենն արդեն մեկ տասնամյակ է, ինչ ապագա նորապսակներին տրամադրում է “Lu-Lu Luxe” խանութ-սրահը:

 

“Lu-Lu Luxe”-ն ամերիկյան “Maggie Sottero”, “Jovani” և “Tony Bowls” ապրանքանիշերի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

 

Այստեղ կան բրենդային մատչելի հարսանյաց զգեստներ, որոնք տրամադրվում են նաև վարձակալությամբ: Ցուցադրված նմուշներից զատ խանութ-սրահն ունի բազմազան առաջարկներ: Դրանց կարելի է ծանոթանալ համակարգչի և գրացուցակների միջոցով: Գնումներն առավել դյուրին են դարձնում “Jovani” և "Maggie Sottero" ապրանքանիշերի պաշտոնական կայքէջերը (www.jovani.com, www.maggiesotero.com), որոնց օգնությամբ կատարված զգեստի պատվերն իրականացվում է մոտ մեկ ամսվա ընթացքում:

 

Դասական և նորաոճ ապրանքանմուշները պարբերաբար փոփոխվում են` խանութ-սրահի այցելուներին տրամադրելով ընտրության լայն հնարավորություն: Պսակադրության օրն անզուգական տեսք ունենալու հարցում ապագա նորահարսերին պատրաստակամորեն օգնում են խանութ-սրահի խորհրդատու-վաճառողուհիները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայում:

 

Խանութ-սրահն առաջարկում է հարսանեկան արարողության հետ կապված պարագաներ` թագեր, պայուսակներ, մոմեր, բաժակներ, զամբյուղներ, տարոսիկներ, բիժուտերիա և այլն: “Lu-Lu Luxe”-ում կա նաև ներքնազգեստի բաժին, որը հիմնականում նախատեսված է հարսնացուների համար:

 

Տոնական և երեկոյան զգեստներ փնտրողները ևս “Lu-Lu Luxe”-ի մշտական հաճախորդներն են: Խանութ-սրահի գլխավոր նպատակն է յուրաքանչյուր հաճախորդի հարսանեկան արարողությունը դարձնել շքեղ ու անկրկնելի` բարձրակարգ, նրբաճաշակ հարսանյաց և տոնական զգեստների, աքսեսուարների տեսականիով:

Տեսակ

Հարսանյաց խանութ-սրահ

Տեսականի

• հարսանյաց զգեստներ
• տոնական զգեստներ
• երեկոյան զգեստներ
• ներքնազգեստներ
• տարոսիկներ
• բաժակներ

• մոմեր
• զամբյուղներ
• թագեր
• բիժուտերիա և այլն

Ծառայություններ

• հարսանյաց զգեստների վարձակալություն
• երեկոյան զգեստների վաճառք
• պատվերների ընդունում www.jovani.com և www.maggiesotero.com կայքէջերից
• ֆուրշետների կազմակերպում և այլն

Հատուկ առաջարկ

Ամանորյա տոների ընթացքում “Lu-Lu Luxe” խանութ-սրահն իր բոլոր այցելուներին մատուցում է հաճելի նվեր:

Առանձնահատկություններ

• Հարսանյաց և երեկոյան զգեստների մասնագիտացված խանութ-սրահը շուկայում գործում է արդեն 10 տարի:
• Մեծ տեսականի` 400-ից ավելի հարսանյաց և երեկոյան զգեստներ:
• Գներ բոլորի համար` բրենդային հարսանյաց և տոնական զգեստների ընտրության լայն հնարավորություն:

Ապրանքանիշ

• Maggie Sottero
• Jovani
• Tony Bowls և այլն

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Lu-Lu Luxe” խանութ-սրահն առաջարկում է 5-15% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 26 63

Բջջ.`

(+374-91) 58 26 63

Հասցե`

ՀՀ, ք. Երևան,Մաշտոցի 48

Էլ.հասցե`

lululuxe@ymail.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-20:00