Բաժիններ
Find

“Magic flora” ծաղկի սրահ

Յուրաքանչյուր միջոցառում և տոն առավել “գունագեղ” ու հիշարժան է դառնում ծաղիկների շնորհիվ: Սկսած 2011 թվականից այս իրողությունն արվեստի են հասցնում “Magic Flora” ծաղկի սրահի մասնագետները:

 

“Magic Flora”-ն իր հաճախորդներին առաջարկում է բնական և արհեստական բազմատեսակ ծաղիկներ: Սրահում ներկայացված են տեղական և հոլանդական ծաղիկներից պատրաստված փնջեր, հորինվածքներ, ինչպես նաև դիզայներական պարագաներ, բազմատեսակ աքսեսուարներ, տարբեր առիթների համար նախատեսված մոմեր, սեփական կամ ցանկացած այլ պատկերով փուչիկներ և այլն:

 

Այստեղ հնարավոր է ծաղկի ամեն մի թերթիկը սիրելիի համար զգացմունքների անկեղծության ու ամրության առհավատչյա դարձնել. “Magic Flora”-ում վարդի թերթիկների վրա տպագրում են շնորհավորանքներ, խոստովանություններ: Ծաղկի ընտրությունը սրահից կատարելու դեպքում տպագրությունը կատարվում է անվճար:

 

Պսակադրության արարողության պատրաստվողներին ծաղկի սրահն առաջարկում է հարսանեկան ծաղկեփնջեր, զամբյուղներ, տարոսիկներ, նվերների տուփեր: “Magic Flora”-ի ծառայությունների թվում է նաև սրահի տոնական ձևավորումը` քայլող-երգող փուչիկներով, բնական և շոկոլադե ծաղիկներով:

 

Խանութ-սրահում անցկացվում են դիզայներական դասընթացներ՝ ծաղիկների, փաթեթավորման և հարսանեկան արարողությունների կազմակերպման թեմաներով: Ավարտողները ստանում են վկայական:

 

Ամեն երկուշաբթի “Magic Flora”-ում բնական ծաղիկները վաճառվում են 30% զեղչով: Gold քարտատերերի համար գործում է 15% մշտական զեղչ:

Տեսակ

Ծաղկի խանութ-սրահ

Տեսականի

• բնական ու արհեստական ծաղիկներից ծաղկեփնջեր
• ծաղկային և շոկոլադե կոմպոզիցիաներ
• ծաղկեպսակներ
• տուփեր
• մոմեր
• փաթեթավորման թղթեր
• փափուկ խաղալիքներ
• երգող-քայլող փուչիկներ
• ձևավորված և հասարակ զամբյուղներ
• տարոսիկներ և այլ պարագաներ

Ծառայություններ

• տարածքի ձևավորում` ծաղիկներով ու կոմպոզիցիաներով
• կորպորատիվ և այլ միջոցառումների ծաղկային ձևավորում
• ձևավորում փուչիկներով

Առանձնահատկություններ

• նկարների տպագրում փուչիկների վրա
• շնորհավորանքների, խոստովանությունների տպագրում վարդերի վրա

Դասընթացներ

• ծաղկեփնջերի դիզայն
• սրահի ձևավորում
• փաթեթավորում

Առաքում

“Magic flora”-ն մատուցում է առաքման ծառայություն Հայաստանի ողջ տարածքում:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին “Magic flora”-ն առաջարկում է գնումներ կատարել 10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374 10) 50 20 90

(+374 10) 50 20 80

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Զաքյան 4

Կայք`

Էլ.հասցե`

info@magicflora.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, շուրջօրյա