Բաժիններ
Find

“Մանանա” ուսումնական կենտրոն

“Մանանա” ուսումնական կենտրոնը գործում է 2001 թվականից: Այստեղ ցանկացած տարիքի արական և իգական սեռի ներկայացուցիչներ կարող են մասնագիտանալ ոսկերչության, արծաթագործության, վարսահարդարման, կոսմետոլոգիայի և էպիլյացիայի, բուժքույրական գործի, դասական և բուժական մերսման, տորթերի գեղարվեստական ձևավորման և այլ ոլորտներում:

 

Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Տեսական նյութի ուսուցումը զուգորդվում է գործնական առաջադրանքներով, որոնք կատարվում են ուսումնական կենտրոնի հատուկ լաբորատորիաներում: Ուսանողի ցանկության դեպքում կազմակերպվում է նաև արտադրական պրակտիկա:

 

“Մանանա” ուսումնական կենտրոնում կոսմետոլոգի մասնագիտության յուրացման տևողությունը չորս ամիս է: Այդ ընթացքում ուսանողները կենտրոն այցելում են շաբաթական հինգ օր, երկուական ժամով: Ամսական վճարը կազմում է 35.000 դրամ: Ապագա կոսմետոլոգներն այստեղ ծանոթանում են մաշկի անատոմիական կառուցվածքի, տեսակի, խնամքի, դիմակների, օրգանիզմի մաքրման մեթոդների, դեմքի հիգիենիկ և բուժական մերսման, էլեկտրաբուժության գաղտնիքներին:

 

Եղունգների աճեցում, կառուցվածք և խնամք, ձեռքերի և ոտքերի մերսում, մանիկյուր, պեդիկյուր. մատնահարդարում մասնագիտության ներառած այս հմտություններին կարելի է տիրապետել երկու ամսվա ընթացքում` կենտրոն հաճախելով շաբաթական երեք օր, երկուական ժամով: Ուսումնառության մեկ ամսվա վճարը 30.000 դրամ է:

 

Այստեղ անցկացվում են նաև վարսահարդար-ոճաբանի դասընթացներ: Ուսման տևողությունը 4 ամիս է` շաբաթական 6 օր, 3-4 ժամ: Ամսավճարը 30.000 դրամ է: Կարելի է նաև ընտրել միևնույն դասընթացների 11 ամիս տևող տարբերակը: Այդ դեպքում հարկավոր է երկուական ժամով կենտրոն հաճախել շաբաթական 3 օր և վճարել ամսական 12.000 դրամ:

 

Դասական և բուժական մերսումը կենտրոնում ուսուցանվում է երեք ամիս` շաբաթական երեք օր, 2-3 ժամով: Մեկ ամսվա վճարը 30.000 դրամ է: Ուսանողներն այստեղ սովորում են մկանների և նյարդային համակարգի լարվածությունը թուլացնող, ինչպես նաև պարանոցի, գլխի, վերին և ստորին վերջույթների ծաղիկներով, գլանակներով և այլ տեսակի մերսումներ կատարել:

 

Համեղ պատրաստելու արվեստին հաղորդակցվելու ձգտումով անձիք ևս կարող են դիմել “Մանանա” կենտրոն: Այստեղ ուսանողները հմտանում են հայկական, վրացական, եվրոպական, մեքսիկական խոհանոցների կերակրատեսակների պատրաստման և ձևավորման մեջ: Ուսման մեկ ամսվա արժեքը 20.000 դրամ է, տևողությունը` չորս ամիս, շաբաթական 3 օր, 2-3-ական ժամով:

 

Այստեղ լայնորեն կիրառվում է մասնագիտական ուսուցողական տեսաֆիլմերի ցուցադրման մեթոդը, ինչը նպաստում է ստացած գիտելիքների ամրապնդմանը:

 

“Մանանա” ուսումնական կենտրոնում անցկացվում են ինչպես խմբային դասընթացներ, այնպես էլ անհատական` առավել խիտ ժամանակացույցով: Ավարտողներին տրվում է վկայական, որով հետագայում կարելի է շարունակել մասնագիտական ուղին` պետական, ոչ պետական և միջազգային հաստատություններում: Կենտրոնն իր շրջանավարտներին օգնում է աշխատանքի տեղավորման հարցում:

 

Ավելի քան մեկ տասնամյակի գործունեության ընթացքում “Մանանա” ուսումնական կենտրոնը պատրաստել է բազում մասնագետներ: Նրանցից յուրաքանչյուրի կայացման գործընթացում մեծ ներդրում են ունեցել կենտրոնի բարձր որակավորում ունեցող դասախոսները: Այսօր էլ նրանք մասնագիտական ուղի են հարթում “Մանանա” դիմող յուրաքանչյուր անհատի համար` փոխանցելով կենտրոնի ուսանողներին իրենց փորձն ու գիտելիքները:

Տեսակ

Ուսումնական կենտրոն

Դասընթացներ

• խոհարարություն
• սեղանի ձևավորում
• խմորեղենի պատրաստում
• տորթերի գեղարվեստական ձևավորում
• ֆլորիստ դիզայներ
• վարսահարդար ոճաբան
• կոսմետոլոգիա և էպիլյացիա
• դեկորատիվ դիմահարդարում
• մատնահարդարում
• դասական և բուժական մերսում
• բուժքույրական գործ
• կար ու ձև, մոդելավորում, ձևագիտություն և այլն

Ընթացիկ զեղչ

“Մանանա” ուսումնական կենտրոնը պարբերաբար տրամադրում է զանազան զեղչեր:

Առանձնահատկություններ

• “Մանանա” ուսումնական կենտրոնն աջակցում է իր ուսանողներին աշխատանքի տեղավորման գործում:
• Գործնական պարապմունքների համար մասնագիտական պարագաները տրամադրում է կենտրոնը:

Վճարման միջոց

Կանխիկ, վճարային քարտով, բանկային փոխանցումով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 283140

Բջջ.`

(+374-93) 899956

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/2 (9-րդ հարկ)

Կայք`

Էլ.հասցե`

info@manana-edu.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 09:00-18:00