Բաժիններ
Find

“Մարինեռա” գեղեցկության սրահ

“Մարինեռա” գեղեցկության սրահը գործում է 2012 թվականի փետրվարի 3-ից: Նրբաճաշակ ինտերիերի, մատուցվող բարձրակարգ ծառայությունների և մատչելի գների օգնությամբ “Մարինեռա”-ն հասցրել է շահել ներդաշնակությունը գնահատող բազում կանանց համակրանքը:

 

Գեղեցկության սրահում տրամադրվում են կոսմետոլոգիական, մատնահարդարման, վարսահարդարման, դեմքի, մարմնի մերսման, խնամքի ծառայություններ:

 

Կոսմետոլոգիական ծառայություններն այստեղ մատուցվում են իսրաելական “GIGI” խնամքի միջոցներով, փիլինգն իրականացվում է “Ziala” ընկերության արտադրանքով, ոտքերի և ձեռքերի խնամքը` “GEHWOL”, "OPI", "Pedi Sation" ընկերությունների հակաալերգիկ միջոցներով:

 

Ոճաբան-վարսահարդարներն առաջարկում են գլխի մաշկի խնամք` լեհական քսուքներով: Վարսերի ներկման համար “Մարինեռա” գեղեցկության սրահում օգտագործում են “Schwarzkopf”, “Silky”, “Yellow” ընկերությունների ապրանքատեսակներ:

 

Գեղեցկության սրահի մշտական հաճախորդների թվում են նաև փոքրիկ սեթևեթուհիները, ովքեր գեղեցկության պահպանման և առավել ընդգծման գործը նախընտրում են սկսել մանկությունից:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

Ծառայություններ Արժեք
Կտրվածք 1000-2000 դրամ
Մազերի ներկում 1000-1500 դրամ
Ֆեն 1000-2000 դրամ
Մանկական կտրվածք 1000 դրամ
Հյուսքեր 1000-4000 դրամ
Հոնքերի կորեկցիա 1000-1500 դրամ
Էլեկտրոէպիլյացիա 4000 դրամ (1 ժամը)
Ոսկով դեպիլյացիա 1000-6500 դրամ
Դիմահարդարում 4000-8000 դրամ
Դեմքի մաքրում 4000 դրամ
Դեմքի մերսում 3000 դրամ
Մատնահարդարում 1000-1500 դրամ
Եղունգների արհեստական աճեցում 8000-10000 դրամ
Պեդիկյուր 4000-7000 դրամ
Ականջների դակում 2500 դրամ
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 567807

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Զաքյան 1

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի 09.00 - 19.00