Բաժիններ
Find

“Մայորալ” խանութ–սրահ

Իսպանական “Մայորալ” ապրանքանիշն աշխարհի տարբեր երկրներում հայտնի է ավելի քան 70 տարի: 2009 թվականից այն հասանելի է նաև տեղական սպառողին: “Մայորալ”-ն առաջարկում է 0-16 տարեկանների համար նախատեսված հագուստ: Այստեղ կարելի է գտնել որակյալ, նորաձև և հարմարավետ հանդերձներ` “փոքր”, “երիտասարդ” և “պատանի” դասակարգումներով:

 

Առաջին սրահում ցուցադրված է աղջիկների հագուստի, աքսեսուարների, կոշիկների, տիկնիկների տեսականին: Հաջորդ սրահում տղաների հագուստն ու կոշիկներն են:


Խանութ-սրահն ունի նաև “տարվա մոդայիկ գույն” կոչվող հավաքածուներ: Այստեղ նկատելի է իսպանական “Մայորալ”-ի դիզայներների ձեռագիրը, ովքեր նորաձևության մեջ մշտապես նոր խոսք փնտրելով, առաջարկում են յուրօրինակ գործվածքներ, գույներ, ինքնատիպ հագուստի նմուշներ:

 

Աղջիկների և տղաների համար նախատեսված բազմագույն և բազմաոճ կոշիկները բնական կաշվից են, չեն քրտնեցնում, ալերգիկ դրսևորումներ և տհաճ զգացողություններ չեն առաջացնում: Դրանց չափի, գույնի և ոճի ընտրության հարցում իրենց օգնությունը կառաջարկեն խանութ–սրահի խորհրդատուները:

 

Մինչ “Մայորալ”-ում ցուցադրվելը, ապրանքատեսականին մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվում` գնորդին կատարյալ և անթերի հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ու տիկինիկներ առաջարկելու համար: Այստեղ ամեն ինչ մտածված է գնումներն առավել հաճելի և օգտակար դարձնելու հաշվարկով: Մինչ ծնողները փոքրիկի համար հագուստ կամ կոշիկ կընտրեն, երեխաները կարող են նկարել խանութ–սրահում իրենց համար նախատեսված սեղանի շուրջ: Թախծոտ, համեստ, չարաճճի դիմագծերով մեծ տիկնիկները սպասված նվեր կդառնան յուրաքանչյուր փոքրիկի համար: Նվերի ընտրության հարցում դժվարացող հաճախորդներին “Մայորալ”-ն առաջարկում է նվեր-քարտեր` 10, 20, 30, 40 կամ 50 հազար դրամին համարժեք: 

Տեսակ

Մանկական խանութ–սրահ

Տեսականի

• հագուստ աղջիկների և տղաների համար
• կոշիկ աղջիկների և տղաների համար
• լողազգեստներ աղջիկների և տղաների համար
• գուլպաներ աղջիկների և տղաների համար
• ներքնազգեստներ
• հղի կանանց համար նախատեսված պայուսակներ
• տիկնիկներ
• դրամապանակներ

• գոտիներ
• գլխարկներ

Առանձնահատկություններ

• Խանութ-սրահի հագուստի ողջ տեսականին հարմարավետ է, բամբակյա, ալերգիկ դրսևորումներ չի առաջացնում:

• Մինչ Դուք կշրջեք խանութ–սրահում և ընտրություն կկատարեք, Ձեր երեխան կարող է նկարել “Մայորալ”-ի տրամադրած գրենական պիտույքներով:

• Գնված ապրանքը երեք օրվա ընթացքում կարելի է փոխել “Մայորալ”-ի մեկ այլ ապրանքատեսակի հետ

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 54 67 09

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-21:00