Բաժիններ
Find

"Մեդեսի" ստոմատոլոգիական կլինիկա

“Մեդեսի” ստոմատոլոգիական կլինիկան ոլորտի առաջատարներից է, որը տարիներ շարունակ ապացուցում է մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Որպես կլինիկայի առավելություն առանձնացվում է պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտացված անձնակազմը, առանձնացված ստորաբաժանումները, այդ թվում` արդի ստոմատոլոգիայի, բուժական և պրոթեզավորման բաժամունքները, ինչպիսին են մանկական, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիա:

Կլինիկայում գործում է ատամնատեխնիկական լաբորատորիա` հագեցած բուժական, ախտորոշիչ և ախտահանող տեխնոլոգիաների արդիական սարքավորումներով ու գործիքներով, նորագույն նյութերի կիրառությամբ:

“Մեդեսի”-ում կիրառվում է մանրեազերծման ժամանակակից համակարգ, որն ապահովում է հիվանդների սպասարկման լավագույն պայմանները:

Այստեղ օգտագործում են Biolase ֆիրմայի Waterlas լազերային սարքվորում, որի օգնությամբ կատարվում է վիրահատություն : Այդ սարքավորման միջոցով ատամի մշակումը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով , որը դարձնում է բուժումը անցավ և ավելի որակյալ, հաճախ անգամ չի լինում անզգայացման կարիք:

“Մեդեսի” ստոմատոլոգիական կենտրոնում աշխատում են բոլոր մասնագիտությունների ստոմատոլոգներ` թերապևտներ, վիրաբույժներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ և պարադոնտոլոգներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կանցկացնեն կոնսուլտացիայի, ինչը թույլ է տալիս առավելագույնս ճշգրիտ ախտորոշել և պլանավորել անհրաժեշտ բուժման ընթացքը:

“Մեդեսի” ստոմատոլոգիական կենտրոնի անձնակազմն ունի մեծ փորձ բուժելու բարդացած և դժվար ախտորոշելի դեպքերը: Այստեղ աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժման ժամանակակից մեթոդներին.  յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերուվում է անհատական մոտեցում: 

“Մեդեսի”-ի կարգախոսն է` մենք գնահատում ենք Ձեր առողջությունը:

Տեսակ

ստոմատոլոգիական կլինիկա

Ծառայություններ

 

թերապևտիկ ստոմատոլոգիա` կարիեսի և նրա բարդությունների բուժում

վիրաբուժական ստոմատոլոգիա` ատամի հեռացում` ցանկացած բարդության, այլ վիրաբուժական միջամտություններ
օրթոդոնտիկ ստոմատոլոգիա` ատամների, ատամնաշարերի և կծվածքի ուղղում (առանց տարիքային սահմանափակումների)
օրթոպեդիկ ստոմատոլոգիա` պրոթեզավորում շարժական (թիթեղային, բյուգելային) և անշարժ (մետաղական, մետաղկերամիկական, մետաղպլաստմասսայե) ատամնապրոթեզներով
մանկական ստոմատոլոգիա` կաթնատամների և հիմնական ատամների բուժում և հեռացում, պրոֆիլակտիկա
պարադոնտոլոգիա` լնդերի և լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, ատամնաքարերի և ատամնանստվածքների հեռացում, ատամների սպիտակեցում
գեղագիտական ստոմատոլոգիա` ատամնապսակների գեղագիտական վերականգնում
էնդոդոնտիա` անանցանելի և ծռված ատամնախողովակների բուժում իմպլանտոլոգիա` ներոսկրային իմպլանտացիա անմիջական կամ հետագա պրոթեզավորումով
դիագնոստիկ ստոմատոլոգիա` ռենտգեն նկարահանում, օրթոպանտոմոգրամա, ներբերանային տեսախցիկով ախտորոշում
● թերապևտիկ ստոմատոլոգիա` կարիեսի և նրա բարդությունների բուժում
● վիրաբուժական ստոմատոլոգիա` ատամի հեռացում` ցանկացած բարդության, այլ վիրաբուժական միջամտություններ
● օրթոդոնտիկ ստոմատոլոգիա` ատամների, ատամնաշարերի և կծվածքի ուղղում (առանց տարիքային սահմանափակումների)
● օրթոպեդիկ ստոմատոլոգիա` պրոթեզավորում շարժական (թիթեղային, բյուգելային) և անշարժ (մետաղական, մետաղկերամիկական, մետաղպլաստմասսայե) ատամնապրոթեզներով
●մանկական ստոմատոլոգիա` կաթնատամների և հիմնական ատամների բուժում և հեռացում, պրոֆիլակտիկա
● պարադոնտոլոգիա` լնդերի և լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, ատամնաքարերի և ատամնանստվածքների հեռացում, ատամների սպիտակեցում
● գեղագիտական ստոմատոլոգիա` ատամնապսակների գեղագիտական վերականգնում
● էնդոդոնտիա` անանցանելի և ծռված ատամնախողովակների բուժում
● իմպլանտոլոգիա` ներոսկրային իմպլանտացիա անմիջական կամ հետագա պրոթեզավորումով
● դիագնոստիկ ստոմատոլոգիա` ռենտգեն նկարահանում, օրթոպանտոմոգրամա, ներբերանային տեսախցիկով ախտորոշում

 

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է 5-10% զեղչ իր ծառայություններից օգտվելու համար:

Կապ

Հեռ.`

(+374-10) 370 370

Բջջ.`

(+374-55) 370 370

Հասցե`

ՀՀ, Երևան,Դավթաշեն, 3-րդ թաղամաս, շենք 5/1

Կայք`

Էլ.հասցե`

info@medesy.am