Բաժիններ
Find

“Melrose” փաբ

2013 թ-ի հոկտեմբերին երևանյան փաբերի շարքում հայտնվեց ևս մեկ ինքնատիպ ու որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող փաբ՝ «Մելռոս» հնչեղ անվամբ: Փաբը նախ և առաջ նախատեսված է ռոք երաժշտություն լսող մարդկանց համար: Այստեղ կարելի է ոչ միայն հաճելի ռոք լսել, այլև անցկացնել ընկերական երեկոներ և ծննդյան մտերմիկ տոներ:

«Մելռոս» փաբի ներքին հարդարումը համապատասխանեցված է ռոքային ոճին, իսկ ողջ տարածքի կահավորվածությունը մտերիմ մթնոլորտ է ապահովում: 
Փաբի երաժշտական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ հիմնականում հնչում է դասական ռոք երաժշտություն: Շեշտը դրված է հատկապես 1960-70-ականների հանրահայտ ռոքային խմբերի՝ բարձր մակարդակի երաժշտության մատուցման վրա:Ուստի այս փաբ այցելելով՝ կարող եք նոր երաժշտություն բացահայտել ինքներդ Ձեզ համար, քանի որ որևէ այլ տեղ այսպիսի երաժշտական ընտրանու  հաստատապես չեք հանդիպի:
Հինգշաբթի և կիրակի օրերին «Մելռոս»-ում միշտ կենդանի երաժշտություն է հնչում: Շատ կարևոր է, որ փաբի տարածքը հատուկ հարմարեցված է կենդանի ռոք երաժշտության ակուստիկային: Փաբում հաճախ հնչում են նաև այլ ժանրերի գեղեցիկ ու ականջին հաճելի բարձրակարգ երաժշտություն:
Փաբում Ձեր ենթակայության տակ կլինեն բազմազան ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև Ձեզ այստեղ կմատուցեն յուրահատուկ ու նրբահամ սենդվիչներ:
Ի դեպ, առաջիկայում այստեղ սպասվում է տարածքի ընդլայնում՝ նոր սրահի բացում, որը կլինի փաբ-ռեստորանի ձևաչափով: Մոտակա ամիսներին այստեղ հատուկ ու նրբահամ կերակուրներ են մատուցվելու հյուրերին, որոնք ողջ Երևանում ճաշակել կարող եք միայն այս վայրում: Նմանօրինակ ճաշարանը կգործի շուրջօրյա:
Իսկ թե ինչ համեղ ու անկրկնելի ուտեստների մասին է խոսքը, կարող եք հենց ինքներդ էլ իմանալ՝ առաջիկայում  այցելելով  «Մելռոս» փաբ մենակ կամ ընկերներով:

Տեսակ

Փաբ

Խոհանոց

Արագ սնունդ

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերը "Melrose"-ից կարող են օգտվել 25% զեղչով:

Հատուկ առաջարկ “Melrose” -ից

«Մելռոս» փաբում Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսանողների համար գործում է 25% զեղչ:

Կապ

Բջջ.`

(+374-55) 14 01 70

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Բայրոնի 4

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի–կիրակի, 12:00-02:00